Իսրայելը շրջափակել է պաղեստինյան տարածքները Պեսախի ընթացքում
Իսրայելն ապրիլի 19-ին ինն օրով պաղեստինյան տարածքների շրջափակման ռեժիմ է սահմանել Հորդանան գետի արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում Պեսախի տոնակատարության ժամանակաշրջանում: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
«Քաղաքական Էշելոնի կողմից իրադրության գնահատմանը համապատասխան որոշում է ընդունվել հինգշաբթի օրվա ապրիլի լույս 19-ի ուրբաթ օրվա գիշերվա 00:00-ից (Երեւանի ժամանակով 01:00-ից) Հորդանան գետի արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում բոլոր պաղեստինյան տարածքների լիակատար շրջափակում սահմանելու մասին:
Անցումների բացումը տեղի կունենա անվտանգության բնագավառում իրադրության գնահատումից հետո ապրիլի 27-ի շաբաթ օրվա կեսգիշերին (շաբաթ լույս կիրակի օրվա գիշերը)»,- ասված է զինվորականների տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Հրեա ժողովրդի համար ապրիլի 19-ի երեկոյան սկսվող Պեսախը տարվա ամենանշանակալից տոնն է (նշվում է Եգիպտոսից հրեաների դուրս գալու հիշատակին):
Իսրայելում դա յոթնօրյա տոն է, հրեական պետության սահմաններից դուրս այն նշվում է ութ օր: Դրա առաջին եւ վերջին օրերն Իսրայելում հանգստի օրեր են, իսկ դրանց միջակայքում ընկած հինգ օրերը համարվում են կիսատոնական, որոց վրա չեն տարածվում շաբաթ օրվա օրենքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: