
6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանում

6,7 մագնիտուդով երկրաշարժ է ապրիլի 18-ին տեղի ունեցել Թայվանում: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Գլխավոր սեյսմոլոգիական վարչությունը: Նրա հայտարարության համաձայն՝ երկրաշարժը տեղական ժամանակով ժամը 13:01-ին (Երեւանի ժամանակով 09:01-ին) գրանցվել է Թայվանի արեւելյան մասի Խուալյան քաղաքի մերձակայքում:
Ավերածությունների եւ տուժածների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի ստացվել: 23 միլիոն բնակիչ ունեցող Թայվանը գտնվում է Արեւելյան Ասիայի սեյսմիկ առումով առավել ակտիվ գոտիներից մեկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: