
Տոռնադոյից առնվազն ութ մարդ է զոհվել ԱՄՆ-ի հարավային նահանգներում

ԱՄՆ-ի հարավային նահանգներում տոռնադոյի եւ ուժգին փոթորիկների հետեւանքով զոհվածների թիվը հասել է ութի: Այդ մասին հայտնել է USA Today-ը: Ավելի վաղ հաղորդվել էր Տեխասի նահանգում զոհված երկու երեխայի մասին:
Թերթի տվյալներով՝ տոռնադոյի հիմնական մասն անցել է Տեխասի, Լուիզիանայի, Միսիսիպիի եւ Ալաբամայի նահանգներով: Հաղորդվում է տասնյակ տուժածների մասին: Տեխասի քաղաքներից մեկում տուժել է առնվազն 25 մարդ, նրանցից 8-ն օրհասական վիճակում են: Եվս 19 հոգի տուժել է Միսիսիպիում:
Տարերքի պատճառով մոտավորապես 100 հազար տուն եւ առեւտրային շենք մնացել են առանց էլեկտրականության, մի քանի մարդ անհայտ կորած է համարվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: