Բաժիններ՝

Instagram-ը, Facebook-ը և WhatsApp-ը խափանվել են

Ինչպես հաղորդում է Downdetector-ը, մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում, խափանումներ են գրանցվել Instagram, Facebook և WhatsApp սոցիալական ցանցերում: Նշենք, որ Downdetector-ը հետևում է ինտերնետ-ռեսուրսների խնդիրներին:

Ըստ աղբյուրի տվյալների, Facebook-ի օգտատերերը բախվել են սոցիալական ցանց մուտք գործելու խնդիրների հետ:

Instagram-ի հետ կապված խնդիրները հիմնականում գրանցվել են ԱՄՆ Արևելյան ափին, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Նիդերլանդներում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Instagram-ի աշխատանքն արդեն վերականգնված է:

WhatsApp մեսենջերիում օգտատերերը խնդիրներ են ունեցել հաղորդագրությունների ուղարկման և ստացման (52%), համակարգին միանալու (37%) և մուտք գործելու հետ կապված (9%), հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս