
Դիլիջանում 4 քաղաքացի թունավորվել է շմոլ գազից

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոնից ապրիլի 13-ին ժամը 00:30-ին, ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 4 քաղաքացի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ քաղաքացիները թունավորվել են պատշգամբում տեղադրված գազի ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: