Մարությանի սևեռուն պայքարը սևերի դեմ. Հյուսիսային պողոտայի խանութներից պահանջել են փոխել սև ցուցանակները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Արդեն դասական դարձած՝ սեւ ու սպիտակի մասին արտահայտության հեղինակ, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչպես հայտնի է, չի սիրում սեւերին եւ սեւ գույնը: Բայց, կարծես թե, այս ատելությունը նրա մոտ վերածվել է սեւեռուն գաղափարի:

Հյուսիսային պողոտայում տեղակայված բրենդային խանութների ու սրճարանների տերերից մեկից տեղեկացանք, որ Կենտրոնի թաղապետարանի արտաքին գովազդի բաժնի աշխատակիցներն օրերս այցելել են պողոտա եւ պահանջել վերացնել բոլոր այն ցուցանակները, որոնց հետնապատկերը՝ ֆոնը, սեւ գույնի է: Հրահանգել են նոր գույն ընտրել, ասենք՝ կարմիր կամ դեղին:

Ըստ որում, երբ նրանց բացատրել են, որ վարձակալողները ենթարկվում են ֆրենչայզինգի (բիզնես հարաբերություններ՝ անկախ ընկերությունների ու ֆիզիկական անձանց միջեւ, որի դեպքում ֆրենչայզերը մյուս կողմին տալիս է իր բրենդի ոճը, վարկի օգտագործման իրավունքը՝ առանց դիզայնում որեւէ կետ, ստորակետ փոխելու իրավունքի՝ որոշակի վճարի՝ ռոյալթիի դիմաց), Կենտրոնի թաղապետարանում շարունակել են պնդել իրենց պահանջը:

Մենք այցելեցինք Հյուսիսային պողոտա եւ զրուցեցինք այնտեղ տեղակայված Emporio Armani, Massimo Dutti, Milano, «Բուրմունք» եւ այլ խանութների եւ «Բուրգեր» սրճարանի աշխա­տակիցների՝ մենեջերների ու տնօրենների հետ, որոնցից միայն մեկն ուղղակի նշեց, որ՝ այո, գովազդի հետ կապված խնդիր ունեն, իսկ մյուսներն իրենց պատասխաններով անուղղակի հաստատեցին, բայց հրաժարվեցին ավելի մանրամասն խոսել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930