Բաժիններ՝

Ավտոմեքենայում Ռոնալդուի երգերը պայթեցրել են Համացանցը

Աստղային ֆուտբոլիստը սոցցանցում իր բաժանորդներին ցուցադրել է, թե ինչպես է ընտանիքի հետ ժամանակն անցկացնում ճանապարհ գնալիս, տեղեկացնում է Life-ը:

Պորտուգալիայի հավաքականի եւ թուրինյան «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում, որտեղ ներկայացվում է, թե ինչպես Է ինքն ավտոմեքենայում երգում ղեկի առջեւ: Հանրաճանաչ ֆուտբոլիստը կատարել էThe Korgis խմբի Everybody՚s Got To Learn Sometime երգը:

Նաեւ տեսանյութում երգում է նրա ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, եւ որդին՝ Կրիշտիանու-կրտսերը: Նշենք, որ այդ տեսանյութն իսկույն տարածվել է Ցանցում. 24 ժամը դեռ չլրացած այն ութ միլիոնից ավելի լայք է հավաքել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս