Բաժիններ՝

Կենդանակերպի նշաններից ո՞րը կարող է դառնալ ձեր լավագույն ընկերը

Խոյ (21.03-19.04)

Այս համաստեղության տակ ծնվածները սիրում են արկածներ։ Աշխույժ Խոյը շատ ինքնավստահ է ու սիրում է ղեկավարել։ Նա լի է էնտուզիազմով, ինչը նրան օգնում է իրականացնել սեփական նկրտումները։  Բայց նա պետք է զգույշ լինի, քանի որ անհամբեր և իմպուլսիվ  լինելու հակվածություն ունի։

Խոյեր, ձեր լավագույն ընկերը Կշեռքն է։ Նրանք ձեզ միշտ օգնում են տիրապետել անզուսպությունը՝ զսպելով Խոյերի մտածողության ծայրահեղական տիպը։ Մի վախեցեք, որ դա ձեզ կթուլացնի։ Երբեմն Կշեռքներն էլ են կորցնում ինքնատիրապետումն այն հարցերում, որը կիրք է հարուցում նրանց մոտ։

Ցուլ (20.04-20.05)

Կարդացեք նաև

Ցուլերը շատ կայուն մարդիկ են։ Չնայած ձեր սեփական զգացմունքները ցուցադրել չսիրելուն՝ դուք կարողանում եք սիրել ու բավականին ընկալունակ եք այլոց էմոցիաների նկատմամբ։ Բացի դրանից, դուք շատ համառ բնավորություն ունեք, ինչը երբեմն տհաճությունների պատճառ է դառնում խանդի կամ նեղվածության  զգացմունքի պատճառով։ Ձեր ուժն ու շռայլությունը հիացմունքի են արժանի։

Ձեր լավագույն ընկերը Ձուկն է։

Այսպիսի ընկերը ուրախությամբ ձեզ անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի։ Ձկները չեն սկսի պայքարել ձեր համառության դեմ, թեկուզև դուք երբեմն ձեզ իռացիոնալ կերպով եք պահում։ Դուք կարող եք նրանց վրա հույս դնել դժվարին պահերին՝ իմանալով, որ ձեր կողքին կա մարդ, ով հոգ կտանի ձեր մասին։

Երկվորյակներ (21.05-20.06)

Կարևոր չէ, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը, քանի որ դուք, միևնույն է, առիթ կգտնեք սրելու իրավիճակը։ Դուք շատ խելացի եք ու շփվող։ Միայն թե թույլ չտաք, որ ձանձրույթը ձեզ դեպրեսիայի մեջ գցի։ Ձեր աշխուժությունը ելնում է ձեր կրետաիվությունից ու գրեթե ցանկացած իրավիճակի հարմարվելու ունակությունից։

Ձեր լավագույն ընկերը Ջրհոսն է։

Ձեր անհոգ էությունները շատ լավ են ընդհանուր լեզու գտնում։ Ինչպես Երկվորյակները, այնպես էլ Ջրհոսը  կյանքում գնահատում են պարզ բաները, որոնցով նրանք կարող են հիանալ միասին։ Այդպիսի սինքրոն կենսուրախությունը երբեք թույլ չի տա, ար աշխարհը անհետաքրքիր դառնա, քանի որ դուք ունեք ընկեր, ում հետ կարելի է ոչ միայն ուրախանալ, այլև հանգստանալ։

Խեցգետին (21.06-22.07)

Ընդունեք որպես իրողություն այն, որ դուք կարիք ունեք անձնական տարածքի։ Ազատ ժամանակի բացակայությունը ձեզ մռայլ է դարձնում, իսկ ձեզ չի կարելի դասել այն մարդկանց թվին, ովքեր կլռեն իրենց զգացմունքների մասին։ Դուք գնահատում եք ընտանիքի և ընկերների հետ հարաբերությունները ու հակված եք չափից առավել հոգատարության ու զգուշության։ Իսկ շրջապատող անձինք գնահատում են կարեկցելու ձեր ունակությունն ու երևակայությունը։

Ձեր լավագույն ընկերը Աղեղնավորն է։

Աղեղնավորն ըստ արժանվույն է գնահատում ձեր ինտրավերտ էությունը։ Միասին դուք կարող եք քննարկել ամենատարբեր լրջության թեմաներ։ Ձեր ընկերոջ լավատեսությունը ունակ է արագորեն բարձրացնել ձեր տրամադրությունը, ինչպես նաև ձեզ ոգեշնչել փորձել ինչ-որ նոր բան, ինչը հավանաբար ձեզ դուր կգա։

Առյուծ (23.07-22.08)

Դուք ի ծնե առաջնորդ եք։  Ձեր մեծագույն որակները գրավչությունն ու կամքի ուժն են։ Բայց դրանք բոլորովին չեն մթագնում ձեր շռայլությունն ու հոգատարությունը։ Երբեմն ուշադրության կենտրոնում գտնվելու ցանկությունը կարող է ձեզ ստիպել իշխող ու անհամբեր թվալ, բայց արտաքին դիմակի տակ թաքնված է ստեղծագործ ու էներգիայով լի բնույթ։

Ձեր լավագույն ընկերը Այծեղջյուրն է։

Ձեզ պետք է նույնքան մոտիվացված ընկեր, որ դուք կարողանաք միասին նվաճել այս աշխարհը։ Ձեր առաջնորդական որակների ու Այծեղջյուրի կազմակերպչական հնտությունների հետ ձեզ համար անհնարին ոչինչ չկա։ Բացի դրանից, Այծեղջյուրը ունակ է հավասարակշռել  ձեր ինքնահավանությունը անհատնում համբերությամբ ու անշահախնդրությամբ։

Կույս (23.08-22.09)

Ձեր ամենաուժեղ կողմերից մեկը և միաժամանակ թուլությունը ձեր պերֆեկցիոնիզմն է։ Դուք շատ ուշադիր եք դետալների նկատմամբ, ինչը նպաստում է կենտրոնացվածությանն ու բարգավաճմանը։ Դուք հմայիչ ու համեստ մարդու տպավորություն եք թողնում։ Եվ թեպետ դուք չեք մատնում ձեր էմոցիաները, ձեր ընկերը գիտի, որ միշտ կարող է ձեզ վրա հույս դնել։

Ձեր լավագույն ընկերը Խոյն է։

Խոյին ու Կույսին միավորում է անսովոր յուրաքանչյուր բանի հանդեպ ընդհանուր կիրքը։ Դուք կարող եք ձեր հանգիստ բնույթը հակադրել Խոյի՝ արկածների հանդեպ տենչին, ու կնկատեք, որ ձեր միջև կհաստատվի կատարյալ հավասարակշռություն։ Դուք շատ ուժեղ ընկեր ունեք, ով հանուն ձեզ պատրաստ է անցնել կյանքի բոլոր դժվարությունների միջով։

Կշեռք (23.09-22.10)

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ դուք, ծնված լինելով Կշեռքի նշանի տակ, բարձր եք գնահատում հավասարակշռությունն ու արդարությունը։ Դուք դիվանագետ եք ու անկեղծ ձեր համոզմունքների մեջ, թեպետ բավականին անվճռական եք լինում։ Դուք հետաքրքրվում եք երաժշտությամբ ու գեղանկարչությամբ։ Բացի դրանից, ձեր բարեկրթությունն ու հանդարտությունը ձեզ դարձնում են հաճելի զրուցակիցներ։

Ձեր լավագույն ընկերը Առյուծն է։

Հաշվի առնելով այն, թե որքան շատ եք դուք գնահատում ամենայն գեղեցիկը, սպասելի է, որ որպես ձեր լավագույն ընկեր է հանդես գալիս Առյուծը, որին խորհրդանշում են ուժն ու մեծությունը։ Այդպիսի ընկերոջ հետ դուք կարող եք միավորել ձեր էներգիան և արվեստը։

Կարիճ (23.10-21.11)

Ոչ ոք չի ժխտի ձեր խիզախությունը։ Ինքնամփոփության դիմակի տակ Կարիճը թաքցնում է կիրքն ու վճռականությունը։ Դուք ունակ եք հաղթահարել ցանկացած խոչընդոտ։ Բայց զգույշ եղեք, քանի որ ձեր այսպիսի համառությունը կարող է սահմանակցել իմպուլսիվության հետ։

Ձեր լավագույն ընկերը Ջրհոսն է։

Ջրհոսի նուրբ էությունը գերազանց կերպով լրացնում է ձեր կտրուկ բնավորությունը։ Դուք միշտ կարող եք հույս դնել ձեր ընկերոջ անսասան հավատարմության ու ազնվության վրա։ Երբ էլ որ դուք հայտնվեք փակուղում, Ջրհոսի բացառիկ մտածողությունը անպայման ձեզ դուրս կբերի այնտեղից։

Աղեղնավոր (22.11-21.12)

Դուք անուղղելի լավատես եք։ Բայց դա չի հակասում ձեր ուղղամտությանը կամ թեթևամտության հանդեպ ձեր անհանդուրժողականությանը։ Ձեզ համար շատ կարևոր է ազատությունը, իսկ ձեր անհավանական առույգությունը միայն մոտիվացնում է ձեզ շարունակել հետազոտել այս աշխարհը։ Դուք փիլիսոփա եք հոգում, ով հաճույք է ստանում մտավոր աշխատանքից։

Ձեր լավագույն ընկերը Այծեղջյուրն է։

Ձեզ պետք կգա լուրջ ընկեր, և դրա համար Այծեղջյուրը այդ իմաստով կատարյալ տարբերակ է։ Ձեր լավատեսությունը գերազանց կերպով համադրվում է ձեր ընկերոջ գործնականության հետ։ Երբ էլ որ դուք բախվեք դժվարությունների հետ, Այծեղջյուրը անպայման կլսի ձեզ կամ կաշխուժացնի իր ծիծաղով։

Այծեղջյուր (22.12-19.01)

Այծեղջյուրները կարող են հպարտանալ իրենց կազմակերպչական հմտություններով։ Դուք պրակտիկ եք ու միտված ձեր սեփական նպատակների իրականացմանը։ Ձեր հանգամանալից պլանավորումը շատ է օգնում կյանքում, բայց երբեմն այն հանգեցնում է հոռետեսության։ Թեպետ երբեմն ձեզ պետք է լինում դրդել խոսակցության, բայց շնորհիվ ձեր համբերության ու հումորի՝ դուք գերազանց ընկեր եք։

Ձեր լավագույն ընկերն Աղեղնավորն է։

Իր սրտաբացությամբ ու ուղղամտությամբ Աղեղնավորը կարող է աջակցել ձեր համակարգված կենսակերպին։ Նրան անընդհատ աջակցությունն ու ժպիտը ձեզ դարձնում են երջանիկ ու վստահ այն բանում, որ դուք ունեք մեկը, ում վրա կարող եք հույս դնել։

Ջրհոս (20.01-18.02)

Դուք շատ հնարամիտ ու ոչ ստանդարտ անձնավորություն եք։ Բավականություն ստանալու համար ձեզ այնքան էլ շատ բան պետք չէ։ Բայց ձեզ դուր են գալիս արվեստն ու շփումը։ Ձեր ազնվության ու նվիրվածության շնորհիվ դուք շատ արագ եք ընկերներ գտնում։ Դուք իսկական մարդասեր եք և արագ եք անցնում նոր խնդիրների լուծմանը։ Գլխավորը մի կորցրեք ձեր ոգեշնչումը, այլապես ձեզ կտիրի ծուլությունը։

Ձեր լավագույն ընկերը Ցուլն է։

Ձեր Ցուլ ընկերը կարող է շատ համառ լինել, բայց նա լավ մարդ է։ Ձեզ կարեկցող ընկեր է պետք , ով անընդհատ կդրդի ձեզ կատարել պիտանի ու կարևոր բաներ ձեզ համար։ Ցուլը միշտ տեսնում է, երբ դուք տխուր եք, ու գիտի, թե ձեզ ինչպես կարող է օգնել։

Ձկներ (19.02-20.03)

Դուք պատկանում եք այն մարդկանց թվին, ովքեր սովոր են տալ։ Անշահախնդրությունը ձեր լավագույն որակներից է, սակայն երբեմն այն հանգեցնում է նրան, որ ուրիշ մարդիկ սկսում են ձեզ օգտագործել։ Ընտանիքն ու ընկերները գիտեն, որ դուք նրանց չեք մերժի աջակցության ու կարեկցանքի հարցում, քանի որ դուք անսահմանորեն նվիրված եք ձեր բոլոր հարաբերություններին։

Ձեր լավագույն ընկերը Կարիճն է։

Կարիճը շարունակ միտված է արդյունքին, իսկ դա կարող է մոտիվացնել ձեզ, եթե դուք չափազանց ինքնավստահ եք։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս