Պաշտպանության նախարարի հայտարարությունը չեմ հասկանում, գուցե ես եմ սխալ․ Արկադի Տեր-Թադևոսյան. Tert.am
Իմ կարծիքով, Դավիթ Տոնոյանի հայտարարությունը սխալ է, պաշտպանության նախարարը զինվոր է, կատարող, ինչ հրաման տան, այն պետք է կատարի, ես նրա հայտարարությունը չեմ հասկանում, գուցե ես եմ սխալ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերում պաշտպանության նախարարի հնչեցրած «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքին, ըստ որի` հայկական կողմը նախահարձակ է լինելու։
«Մի քանի տարի առաջ միշտ էլ ասում էի` մենք իրավունք ունենք հարձակվել, բայց ժամանակներն այնպիսին են, որ մենք պետք է մեր ու թշանամու ուժերը իմանանք։ Վիճակն էն է, որ հիմա ամուր նստել ենք պաշտպանության գծում, բայց ես չեմ հասկանում` ինչպես կարելի է հարձակվել, հարվածել, իհարկե, կարելի է։ Ադրբեջանը նավթի բոչկի վրա է նստած, ամեն հեկտարի վրա նավթի վիշկեք են, կարանք իսկանդերով խփենք, բայց հարձակվելը, կներք, միայն մեր բանակով, մեր ռեսուրսներով չենք կարող։ Դիվանգիտությունը պետք է աշխատի այստեղ»,- նշեց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: