Բաժիններ՝

ՄԱԿ-ը կոչ է արել լողացող քաղաքներ կառուցել

Լողացող քաղաքները մարդկությանը թույլ կտան խուսափել կլիմայի փոփոխման հետեւանքով գլոբալ հեղեղումից: Ապրիլի 4-ին այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամեդը՝ կազմակերպությունում ելույթ ունենալով կայուն զարգացման նպատակներին հասնելու թեմայի շուրջ:

«Զարգացման եւ շրջակա միջավայրի վրա քաղաքների ազդեցության հարցերին մեր մոտեցումները վերաիմաստավորման կարիք ունեն ,- ասել է նա:- Լողացող քաղաքները կարող են դառնալ նոր գործիքներից մեկը մեր զինանոցում»:

«Կլիմայական փոփոխությունների հետեւանքով մեծանում է քաղաքների հեղեղման վտանգը»,- արձանագրել է համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը: Նա կոչ է արել «կառուցելու մարդկանց, այլ ոչ թե ավտոմոբիլների համար, կառուցելու քաղաքներ, որոնք ջրի տակ չեն հայտնվի ծովի մակարդակի բարձրացման հետեւանքով»:

«Լողացող քաղաքները մեզ կօգնեն սակավ խոցելի դառնալ կլիմայի փոփոխությունների հանդեպ, քանի որ դրանցում կառուցված շենքերը կբարձրանան ծովի մակարդակի հետ մեկտեղ»,- փաստարկել է Մոհամեդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս