 
                        «ՊԵԿ պարգևավճարները ճիշտ են, եթե հաշվի առնենք, թե դա ինչի համար է տրվել». Վարչապետ
 
                                    Գյումրեցի լրագրողներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե որքանով է օրինաչափ ՊԵԿ 2 մլրդ 300 հազար պարգևավճարների տրամադրումը, երբ Գյումրու բյուջեն կազմում է ընդամենը 3 մլրդ դրամ:
«Այս պարագայում օրինաչա՞փ են պարգևատրումները»,- հետաքրքրվեց լրագրողը։
«Այո, այդ պարգևատրումները ճիշտ են, եթե հաշվի առնենք, թե դա ինչի համար է տրվել։ Դա տրվել է՝ ի պատասխան այն գործողության, որի արդյունքում մենք այս տարի պետական բյուջե 40 մլրդ գերակատարում ենք ունենալու, որի արդյունքում բարձրանալու է ուսուցիչների, զինվորականների աշխատավարձը, նորոգելու ենք 310 կմ ճանապարհ, իրականացնելու ենք 10 մլն դրամի սուբվենցիոն ծրագիր»,- պատասխանեց Ն. Փաշինյանը։
Զվարթ Խաչատրյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        