iPhone-ի մարտկոցը պայթել է դպրոցականի ձեռքում
Ավստրալիայի բնակիչը լրջորեն տուժել է iPhone 6-ի մարտկոցի պայթելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է The Sun հրատարակությունը: Միջադեպը տեղի է ունեցել լույս մարտի 31-ի գիշերը ավստրալական Բրիսբեն քաղաքում:
«Ես ցանկանում էի նայել, թե ինչ կա ներսում: Հենց որ ես ուղղեցի մարտկոցը, այն տեղնուտեղը պայթեց: Տեղի ունեցավ ուժգին պայթյուն, այնուհետեւ հայտնվեցին կրակի հսկայական լեզուներ»,-պատմում է Ջեյ Ուոթսոնը:
Պայթյունը խանձել է նրա մազերը, իսկ կրծքի վրա թափվել է կուտակիչի մրմռացնող թթուն: Տուժածի մայրը՝ Քարի Լեշբրուքը, լսել է որդու ճիչերը եւ անհապաղ զանգահարել շտապ օգնություն: 15-ամյա պացիենտին տեղափոխել են տեղի հիվանդանոց եւ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել:
Բժիշկները եզրակացրել են, որ Ուոթսոնի բախտը բերել է, քանի որ եթե թթուն աչքի մեջ ընկներ, նա կկուրանար: Կատարվածի հետեւանքով պատանու կրծքի վրա խորը սպիներ են մնացել: