Բաժիններ՝

«Բենզեման աշխարհի լավագույն 9 համարն է». Օդրիոսոլա

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան խոսել է «Հուեսկայի» նկատմամբ հաղթանակի մասին (3:2):

«Մենք գոհ ենք հաղթանակից: Այստեղ բոլոր թիմերը կարող են խաղալ: «Հուեսկան» շատ կոշտ հակառակորդ է:

Երբեմն ֆուտբոլը պատասխաններ չի տալիս: Ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան` ոչ: Առաջին խաղակեսում մենք ավելի լավ խաղացինք:

Բոլոր խաղացողները ունեն անհրաժեշտ հատկություններ, բայց երբեմն ոչ բոլոր բաներն են գնում ըստ պլանի: Հակառակորդը նույնպես խաղում է: Իսկ մեր հակառակորդը այս խաղում շատ լավ խաղաց:

Բենզեման աշխարհի լավագույն 9 համարն է: Նա ապացուցում է դա խաղադաշտում: Մենք շատ ուրախ ենք, որ նա մեր թիմում է»,-ասել է Օդրիոսոլան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930