
Պետությունը միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողների մոտ աշխատողների աշխատավարձը, անկախ չափից, հարկելու է 5000 դրամ ամրագրված դրույքաչափով

Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողների մոտ աշխատողներն, անկախ աշխատավարձի մեծությունից, կհարկվեն 5000 դրամ ամրագրված դրույքաչափով: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
«Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողների մոտ աշխատողներն, անկախ աշխատավարձի մեծությունից, կհարկվեն 5000 դրամ ամրագրված դրույքաչափով»,-ասաց փոխնախարարը:
Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսված փոփոխություններում միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում բոլորը ազատվում են հիմնական հարկերից՝ անգամ շրջանառության հարկից կամ ավելացված արժեքի հարկից: