ՀՀ դեսպանը Լիբանանի նախագահական հարցերով պետնախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը մարտի 20-ին հանդիպել է Լիբանանի նախագահական հարցերով պետնախարար Սալիմ Ժրեյսաթիի հետ (Salim Jreissati):

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը քննարկվել են հայ-լիբանանյան հարաբերությունների առկա վիճակը, այդ թվում՝ իրավապայմանագրային դաշտը, ինչպես նաև՝ երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարները:

Պետնախարարը ողջունել է Հայաստանի և Լիբանանի միջև երկկողմ հարաբերություններում նկատելի ակտիվացման միտումները՝ միաժամանակ բարձր գնահատելով հայ համայնքի դերը երկրի զարգացման բոլոր ոլորտներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031