Բաժիններ՝

Սարին կարող է գլխավորել «Ռոման»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին գտնվում է «Ռոմայի» գլխավոր մարզչի թեկնածուների ցուցակում: Ավելի վաղ հռոմեական ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը գլխավորեց Կլաուդիո Ռանիերին, ով այդ պաշտոնում փոխարինեց Էուսեբիո դի Ֆրանչեսկոյին:

Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնին է հավակնում նաև Ջիան Պիերո Գասպերինին, ով տվյալ պահին գլխավորում է «Ատալանտան»:

Ավելի վաղ տեղեկատվամիջոցները հաղորդում էին, որ «Չելսին» կարող է հեռացնել Սարիին ազգային հավաքականների խաղերի ընդմիջման ժամանակ:

«Ռոման», հավաքելով 44 միավոր, զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Ավելի վաղ հռոմեական թիմը դուրս մնաց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆից՝ 1/8 եզրափակչի պատասխան խաղում պարտվելով «Պորտուին» (1:3):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս