Բաժիններ՝

«Պետք չէ բերել վերջին րոպեներին մտցնել ինչ-որ բաներ օրակարգի մեջ». Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ աջ ղեկով մեքենաների վերաբերյալ ընդունված օրենքից հետո համապատասխան ժամկետն ավարտվել է, և կառավարությունը պետք է համապատասխան որոշումներ ընդունի, որպեսզի այդ մեքենաները հնարավոր լինի ներմուծել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց, որովհետև հենց այդ խնդրի քննարկումից առաջ բացահայտվել էր, որ նախկինում հապճեպ ընդունված որոշումներից մեկի պատճառով խնդիր է առաջացել, ինչը հանգեցրել է 260 մարդու աշխատավարձի` առնվազն 3 ամսով հետաձգման։

«Կոմիտեի նիստ արեք։ Եթե կա անհրաժեշտություն, հրավիրեք կառավարության արտահերթ նիստ, և այդ հրատապ հարցերը քննարկեք։ Եվ կրկին ասում եմ՝ պետք չէ բերել վերջին րոպեներին մտցնել ինչ-որ բաներ օրակարգի մեջ»,- ասաց Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031