
Պանրային լոշիկ՝ հավով և բուլղարական պղպեղով. համեղ նախաճաշ

Բաղադրիչներ
1. Ձու – 3 հատ
2. Փափուկ կաթնաշոռ – 150 գ
3. Բրնձի ալյուր – 80 գ
4. Փխրեցուցիչ – դանակի ծայրով
Միջուկի համար
1. Հավի կրծքամիս
2. Պանիր
3. Բուլղարական պղպեղ
4. Կանաչի
5. Ցանկացած համեմունք
6. Աղ
Պատրաստման եղանակը
1. Տակապված հավը և պղպեղը կտրատել:
2. Պանիրն անցկացնել քերիչով:
3. Ձուն, կաթնաշոռը, ալյուրը և փխրեցուցիչը խառնել:
4. Խմորի մեջ այնուհետև ավելացնել պանրի կեսը, հավը, պղպեղը և համեմունքները:
5. Զանգվածը լցնել տապակի մեջ և միջին կրակի վրա տապակել 7-9 րոպե:
6. Այնուհետև ավելացնել մնացած պանիրը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը