Համեղ և փափուկ. ամենաարագ պատրաստվող կուլիչի բաղադրատոմսը
Բաղադրիչներ
1. Ալյուր – 4 բաժակ
2. Կաթ – 1 բաժակ
3. Խմորիչ – 50 գ
4. Ձու – 3 հատ
5. Կարագ կամ մարգարին – 100 գ
6. Շաքարավազ – 1 բաժակ
7. Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Տաք կաթի մեջ հալեցնել խմորիչը, խառնել ձվերի, կարագի, շաքարավազի, աղի և ալյուրի հետ:
2. Ըստ ցանկության ավելացնել չամիչ կամ չորամրգեր:
3. Թխվելու համար նախատեսված տարան յուղապատել և խմորը լցնել մեջը:
4. Խմորի բարձրացման համար զանգվածը 3-4 ժամ դնել տաք վայրում:
5. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մինչև պատրաստ լինելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը