Բաժիններ՝

Բենքսիի Devolved Parliament նկարը Բրիստոլի թանգարան է վերադարձել Brexit-ի առիթով

Բրիտանացի նկարիչ Բենքսիի քաղաքական թեմատիկայով ամենահայտնի նկարներից մեկը, որը կոչվում է Devolved Parliament («Դեգրադացված խորհրդարան»), Բրիստոլի թանգարանի ցուցադրանք է վերադարձել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու առիթով: Այդ մասին Բենքսին հայտնել է Instagram-ում:

«Ես այն ստեղծել եմ 10 տարի առաջ: Բրիստոլի թանգարանը հենց նոր այն վերադարձրեց ցուցահանդես, որպեսզի նշի Brexit-ի օրը»,- գրել է նկարիչը:

Նկարում Բենքսին պատկերել է Համայնքների պալատի նիստերի դահլիճը, որտեղ պատգամավորների փոխարեն նիստին մասնակցում են շիմպանզեներ: Իսկ գործն ինքը, որը հեղինակի կողմից կտավի վրա նկարվածներից ամենաընդգրկուններից մեկն է, առաջին անգամ ներկայացվել է Բրիստոլի թանգարանում 2009 թվականին եւ կրկին այստեղ է վերադարձել արդեն մասնավոր հավաքածուից: Devolved Parliament-ը լայն լսարանի համար անվճար մատչելի կլինի մարտի 29-ից եւ Բրիստոլում կմնա մինչեւ սեպտեմբեր, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս