37-ամյա կինը հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատաքներին զուգահեռ քաղաքապետարանի աշխատակիցները տեղափոխում են այդ տարածքում գտնվող թփերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը: Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:
Ռուսաստանը շահագրգռված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զարգացմամբ:
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում հրաձգության զոհերի թիվը հասել է 40-ի, լրջորեն տուժել է ավելի քան 20 մարդ:
Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության պատգամավոր Քարին Շտրենցը տուգանվել է 20 հազար եվրոյով Ադրբեջանից ստացած լրացուցիչ վարձատրության մասին Բունդեսթագին ժամանակին չտեղեկացնելու համար:
2018 թվականի հուլիսի 2-ին «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հորը՝ Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու մեջ մեղադրվող ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատավարությունը կսկսվի մարտի 21-ին։
«Մի օր էլ կարող է պարզվել, որ ստուգում են, օրինակ, ձեր բարեկամի Ռուսաստանից ուղարկած գումարի օրինականությունը, որովհետև ձեր բարեկամը իր որևէ գործունեության ընթացքում որևէ երրորդական կապ է ունեցել այն անձի հետ, ում դուք մեղավոր եք նշանակել և ում գույքի օրինականությունը ուզում են ստուգեն: Սա շաաատ պարզ օրինակ: Իսկ որ ներդրողների մասին պիտի մոռանաք, դա հաստատ»:
Այս օրերին հայաստանյան լրատվամիջոցներում ու համացանցում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի դեմ Միացյալ Նահանգների պատժամիջոցների թեման: Ըստ շրջանառվող տեղեկությունների` Հայաստանն Իրանի հետ փոքր ծավալի առևտրատնտեսական հարաբերություններ ծավալելու պատճառով անարդարացիորեն հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ:
Օպերայի հարակից տարածքում գտնվող «Ատմասֆեր» սրճարանի սեփականատեր Էլիզաբեթ Ղազարյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից երեկ Հ1-ի եթերում հնչած հայտարարությունների մեծ մասը չի համապատասխանում իրականությանը:
Մարտի 14-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ:
Եվրամիության եւ ՄԱԿ-ի հրավերով 80-ից ավելի երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ են Բրյուսելում մասնակցել Սիրիային նվիրված երրորդ միջազգային դոնորական խորհրդաժողովին:
Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8 ավիահանրանավի հրամանատարը վերադարձի թույլտվություն է խնդրել Ադիս Աբեբայի օդանավակայանից թռչելուց հետո արդեն երեք րոպե անց, քանի որ օդանավը չափազանց արագ է սկսել արագություն հավաքել:
Վթարային իրավիճակ ստեղծած «Նիվան» տեղափոխվեց ՃՈ պահպանվաղ հատուկ տարածք:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է կրթական մշակութային նախաձեռնությունների կենտրոնի տնօրենի կողմից կատարված խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Չինաստանը եւ ԱՄՆ-ը հերթական հեռախոսազույցի թնթացքում էական առաջընթացի են հասել առեւտրական համաձայնագրի տեքստի շուրջը:
Իսրայելացի զինվորականները լույս մարտի 15-ի գիշերը շուրջ հարյուր թիրախ են գրոհել Գազայի հատվածում ի պատասխան պաղեստինցիների կողմից Թել Ավիվի հրթիռակոծման:
ԱՄՆ-ի Սենատը մարտի 14-ին ընդունել է բանաձեւ, որը չեղյալ է հայտարարում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմի մասին:
րևանի քաղաքապետարանը վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը աշխատանքային քննարկում է կազմակերպել Համաշխարհային բանկի և Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի գործընկերների հետ: Հանդիպման առիթը սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի, մասնավորապես, ընտանեկան նպաստների համակարգի արդիականացմանն ուղղված գործընթացի քննարկումն էր:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քվեարկել է Եվրամիությունից երկրի դուրս գալու պաշտոնական ժամկետի փոխադրման վերաբերյալ կառավարության առաջարկության օգտին:
Նոր Զելանդիայում առնվազն 27 մարդ է զոհվել Քրայսթչերչ քաղաքի Ալ Նուր եւ Լինվուդ մզկիթներում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Վայքի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
«Քաղաքական լիգան», նախաձեռնելով ձևավորել Հայաստանի քաղաքական օրակարգը, որպես այդ օրակարգի առաջանահերթություն սահմանել է նոր Սահմանադրության ընդունումը: Մարտի 13-ին կայացավ Լիգայի նախաձեռնած առաջին հրապարակային քաղաքական քննարկումը «Նոր Հայաստանի քաղաքական օրակարգը. նոր Սահմանադրությու՞ն, թե՞ սահմանադրական փոփոխություններ» թեմայով:
Միացյալ Նահանգների Կոնգրեսում, քննարկվում է հաջորդ տարվա բյուջեի շրջանակներում այլ երկրներին հատկացվող ամերիկյան օգնության հարցը: Ամերիկայի հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունները ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի առջեւ ընդգծեցին, որ հաշվի առնելով Հայաստանի կողմից գրանցված հսկայական առաջընթացը, Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը նույնպես պետք է զգալի ավելանա:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ անցյալ տարվա սկզբներից ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը սկսել էր Հայաստանում ծխախոտի գործարան կառուցել։ Այն ժամանակ Հարությունյանը ՊԵԿ նախագահն էր, ու նման խոշորամասշտաբ ներդրումը, բնականաբար, կարող էր լիարժեք իր նպատակին ծառայել՝ հարկայինում խնդիր չէր ունենա, հումքի ներմուծման հարցում՝ ևս։
Նաիրա Զահրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ ես ու իմ ընկերները Օպերայում կենդանի վահան էինք կանգնել ոստիկանների և ցուցարարների միջև, ո՞ւր էին իրավապաշտպան ակտիվիստները:
Մարտի 15-ին, ժամը 00:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Չաուշի փողոցում՝ «Աղաբաբյան» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում. «Երեւանի քաղաքապետարանը երեկվանից վերսկսել է Օպերայի հարակից տարածքի առաջին օղակում գործող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Սակայն երեկ իրավիճակը գնալով թեժանում էր. անգամ ԱԺ պատգամավորներն էին շտապել դեպքի վայր` փորձելով կանխել հնարավոր բախումները:
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթն արդեն անդրադարձել է ՏԻՄ ոլորտում տիրող իրավիճակին, թե ինչպես են մարզպետներն ամեն կերպ փորձում իրենց դիրքերն ամրապնդել համայնքային «դաշտում» եւ վերահսկողություն սահմանել հատկապես ֆինանսական հարցերում: