Բաժիններ՝

«Կիլիկա» ավտոկայանը նախորդ ամիս 1 մլն 200 հազար դրամ հոսանքի գումար է վճարել. գլխավոր տնօրենը ենթադրում է, որ հոսանքը գողացել են

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունը հատուկ գործողություններ է իրականացնում «Կիլիկա» ավտոկայանում՝ պարզելու համար, թե արդյո՞ք ավտոկայանի հարակից շրջաններում գործող տնտեսվարողները հոսանքն ապօրինի են օգտագործել, քանի որ «Կիլիկիա» ավտոկայանում շարունակաբար վճարել են հարյուր հազար դրամների հասնող հոսանքի վարձ։

Ավտոկայանի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռևս իր գլխավոր տնօրեն նշանակվելուց առաջ խոսակցություններ եղել են, որ կենտրոնական ավտոկայանը մեծ թվով գումարներ է վճարել հոսանքի համար։

«Հայ ավտոկայան ՓԲԸ-ն ունի  27 ավտոկայան և 5 ենթակարգավարական կետ, դեկտեմբերին ամսին հոսանքի համար ընդհանուր վճարվել է 2 մլն 400 հազար, որի ուղիղ կեսը կազմել է կենտրոնական ավտոկայանի հոսանքի ծախսերը։ Սա նշանակում է, որ չարաշահում միանշանակ կա»,- ասաց Ա. Մնացականյանը։

Անդրադառնալով Բոգո մականունով Ռուբեն Կոստանյանին, որը, ըստ լուրերի՝ առնչություն ունի «Կիլիկիա» ավտոկայանի հետ, Աշոտ Մնացականյանը նշեց, որ  չի կարող անուններ տալ՝ ամեն ինչ քննությունը կպարզի։

«Ես նրա մասին միայն լսել եմ, գիտեմ, որ կանոնավոր ուղևորափոխադրումներով է զբաղվում։ Ասում էին, որ այդ ապօրինի զավթված մի քանի սենյակները նրանն են»,- շեշտեց Աշոտ Մնացականյանը։
Նրա խոսքով՝ կենտրոնական ավտոկայանը  հոսանքի գումարը պարտաճանաչ վճարել է, նախորդ ամիս վճարել է 1 մլն 200 հազար դրամ։
Նա հորդորեց սպասել ուսումնասիրությունների արդյունքներին, որից հետո, ըստ նրա՝ ամեն ինչ պարզ կդառնա։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս