Բաժիններ՝

«Ես այլ կերպ էի ուզում հրաժեշտ տալ հավաքականին». Բոատենգ

«Բավարիայի» պաշտպան Ջերոմ Բոատենգը մեկնաբանել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի  որոշումը` նրան այլևս ազգային հավաքական չհրավիրելու մասին:

«Լյովն ինձ այսօր ասաց, որ ես ազգային հավաքականում չեմ խաղա: Նա ցանկանում է երիտասարդ ֆուտբոլիստներին հնարավորություն տալ:

Ես ցավում եմ այս լուրի համար, քանի որ ազգային թիմի համար խաղալը միշտ հպարտություն է: Այնուամենայնիվ, ես հարգում եմ նոր որոշումը և հասկանում եմ ազգային հավաքականի մարզչի որոշումը:

Անձամբ ես համոզված եմ, որ կարող եմ շարունակել խաղալ ամենաբարձր մակարդակով և կշարունակեմ ապագայում դա ցույց տալ:

Ես միշտ հպարտ եմ, որ Գերմանիայի հավաքականի շապիկն եմ կրում, և ես երբեք չեմ մոռանա 2014 թվականի ամառը: Իհարկե, ես այլ կերպ էի ուզում հրաժեշտ տալ հավաքականին:

Հաջողություն Գերմանիայի հավաքականին ապագայում»,- նշել է Բոատենգը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս