«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից հետո (0:0) մեկնաբանել է խաղը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին:
Փետրվարի 23-ին, ժամը 14.15-ին, Վարուժան Մելքոնյանը հիվանդանոցում մահացել է:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Շարմ Էշ Շեյխում կայացած հանդիպման արդյունքներով պայմանավորվել են մինչեւ ԵՄ-ի մարտի 21-22-ի գագաթնաժողովը հանրակցության կազմից թագավորության դուրս գալու վերաբերյալ համաձայնության հասնելու անհրաժեշտության շուրջ:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում է ընդունել «Հըզբոլլահ» շարժումը, այդ թվում նրա քաղաքական բաղադրիչը, հայտարարել ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին:
Հունվարի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավոսյան Համաշխարհային տնտեսական համաժողովի օրերին Ռուսաստանի Դաշնության նախագահին կից գործարարների իրավունքների պաշտպանության գործերով հանձնակատար Բորիս Տիտովի հետ քննարկել է Հայաստան նոր ռուսական ներդրումներ ներգրավելու և հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների խորացման հարցերը:
Փետրվարի 23-ին, ժամը 02.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք արյունահոսությամբ» ախտորոշումով Փափազյան փողոցի 27 հասցեի մոտից բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Ռուբեն Ն.-ն:
ԵՄ-ն անհրաժեշտ է համարում խուսափել Վենեսուելայում զինված ինտերվենցիայի սցենարից, հանդես է գալիս առանց ուժի կիրառման ճգնաժամի խաղաղ լուծման օգտին:
Երևանի կենդանաբանական այգու վաղեմի բարեկամ Թոբիաս Դորնբուշը փղերի խնամքի իր փորձը կփոխանցի այգու աշխատակիցներին: Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացրին, որ մասնագետը Բունկա փղիկի ոտքի եղունգներն է հարդարել:
«Հեռուստատեսությամբ քարոզ են անում, թե ժամանակին մենք ադրբեջանցիներ հետ վարունգ էինք առնում ու ծախում: Մենք էլ ուզում ենք ասել, որ այդ վարունգ առնող ադրբեջանցին վաղն ինչի կարող է ընդունակ լինել։ 70 տարի շարունակ մեզ ասել են, որ մենք եղբայրներ ենք ադրբեջանցիների հետ, իրար հետ կիսելու ոչինչ չունենք։ Հանրահավաքն ընդհանուր մի քանի հարցերի քննարկում է՝ խաղաղության կոչերի, նախկին, այսօրվա և վաղվա իշխանություններին ասելու, որ հայ ազգն իր զիջումները կատարել է 1994 թվականին, մեկ անգամ էլ զիջումների գնացինք 2016 թվականին՝ չազատագրելով մեր հայրենի հողերը։
Նախագահամետ Սոցիալիստների կուսակցությունն առավել մեծ թվով մանդատներն է ստանում Մոլդովայի խորհրդարանում՝ 101 մանդատից 34-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել՝ 1988թ. փետրվարին Ադրբեջանի կողմից Սումգայիթում կազմակերպված հայերի կոտորածների 31-րդ տարելիցի առթիվ:
Մարզի բնակիչները նշում են, որ դեմ են Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասերում ոսկու, արծաթի, պղնձի, ցինկի և կապարի որոնման ու դրանց պաշարների հաշվարկման աշխատանքներին, որը նախատեսում է իրականացնել «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու 28-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները:
ՌԴ նախագահին կից գործարարների իրավունքների պաշտպանության գործերով հանձնակատար Բորիս Տիտովը հայտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի օրերին նախնական պայմանավորվել են հայ-ռուսական գործարար համաժողով անցկացնելու մասին:
Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանը Գերմանիայում վիրահատվել է:
ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր, որը տեղի է ունեցել փետրվարի 23-ին Վանաձորում: Ֆորումի կազմակերպիչ են հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և Լոռու մարզպետարանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ռուսական գործակցության զարգացման հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների կոմիտեն հավանություն է տվել մի շարք անուն բեռներ սահմանափակումների ցանկից հանելու վերաբերյալ երեք միջազգային կազմակերպությունների խնդրանքին, որոնք անհրաժեշտ են ԿԺԴՀ-ում մարդասիրական գործունեության համար:
Փետրվարի 23-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի՝ 33-ամյա Ռամին Վալադանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այն հատկացրել է վարչության պետերից մեկին: Եվ այս իրավիճակից անհարմար դրության մեջ են հայտնվել սենյակի հին ու նոր տերերը:
168.am-ի հետ զրույցում ցուցարարներից Սերոբ Ավետիսյանն ասաց, որ իրենց համար «դեռ մութ է մնում Դավիթ Սանասարանի և Ռաֆիկ Անդրեասյանի միջև եղած պայմանավորվածությունները»:
«Մենք բացատրեցինք, որ ՀՀ-ն Իրանի հետ իր հարաբերությունները փոխելու ցանկություն ու մտադրություն չունի: Նրանց հետաքրքրում ու մտահոգում է նաև Արցախի հարցը: Երբ որ այստեղ գրում են, թե իբր տարածք են հանձնելու, կամ պատերազմ է լինելու, դա իրանցիներին շատ է մտահոգում: Ամբողջ սահմանի երկայնքով պատերազմից նրանք շատ են զգուշանում, որովհետև այստեղ իրենց երկրի շահն ու անվտանգությունը կա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արման Նավասարդյանը:
Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կանադայի զինված ուժերի հոգևոր առաջնորդ, գեներալ-մայոր Գի վարդապետ Չափդելանին:
Դեռևս նախորդ տարվա մայիս-հունիս ամիսներից մեկնարկեց ՀՀ առևտրային բանկերի կողմից վարկային տոկոսների, տույժ-տուգանքների ներման՝ հանրային կարևորություն ունեցող գործընթացը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նշեց, որ մոտ 11 հազար մարդ կա դրսում, իսկ հարցին վերջնական դրական լուծում չեն կարողանում տալ. «Ոնց որ իմիտացիոն բնույթ լինի»։
«Ես գիտեմ, որ 2008-ին թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես նախագահի թեկնածու, թե՛ բոլոր նրանք, որոնք մասնակից են եղել այդ ժամանակ նախընտրական, հետընտրական պրոցեսներին, որոնց մեջ եղել է նաև մեր ներկայիս վարչապետը, նաև ես, նաև ձեզանից, համոզված եմ, մեծ մասը, գուցե բոլորս, էնպես որ՝ էդտեղ խնդիրներ ես չեմ տեսնում»:
Վիետնամի իշխանությունները երկրից արտաքսել են ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի «նմանակին»՝ չինական ծագմամբ ավստրալացի դերասան Հովարդ Էքսին:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի օր է՝ հետևում եմ Համալսարանում ծավալվող իրադարձություններին։ Դրանք ինձ խիստ անհանգստացնում են, քանի որ հրապարակային տեղեկությունները վկայում են ողջ գործընթացում «իրավական մշակույթի վակուումի» մասին։