Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված աշխատանքների իրականացումը:

Այդ համատեքստում, զրուցակիցներն ընդգծել են հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728