
«Պետք է հաղթել բոլոր այն օրերին, երբ հնարավոր է հաղթել «Յունայթեդին»». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից հետո (0:0) մեկնաբանել է խաղը:
«Սա տարօրինակ խաղ էր: Մենք լավ սկսեցինք, բայց վնասվածքները դանդաղեցնում են մեր ռիթմը: Դա տեղի ունեցավ Ֆիրմինիոյի վնասվածքներից հետո, դա սարսափելի էր:
Խաղը հետաքրքիր էր, բայց շատ քիչ պահեր կային: Պետք է հաղթել բոլոր այն օրերին, երբ հնարավոր է հաղթել «Յունայթեդին»:
Հիմա մենք մեկ միավոր ավելի ունենք, ինչպես նաև ունենք խաղ չորեքշաբթի օրը»,- նշել է Կլոպը:
Սիրարփի Աղաբաբյան