
«Էդտեղ խնդիրներ ես չեմ տեսնում». Անդրանիկ Քոչարյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

«Ես գիտեմ, որ 2008-ին թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես նախագահի թեկնածու, թե՛ բոլոր նրանք, որոնք մասնակից են եղել այդ ժամանակ նախընտրական, հետընտրական պրոցեսներին, որոնց մեջ եղել է նաև մեր ներկայիս վարչապետը, նաև ես, նաև ձեզանից, համոզված եմ, մեծ մասը, գուցե բոլորս, էնպես որ՝ էդտեղ խնդիրներ ես չեմ տեսնում»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հարաբերությունների մասին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը։
Նա խորհուրդ տվեց հարցերն ուղղել առաջին նախագահին կամ վարչապետին։
Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը «կատարյալ անհեթեթություն» է որակել «որպես աքսիոմատիկ ճշմարտություն հրամցվող այն հորինվածքը, թե իբր Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական հոգեզավակն է, իսկ ինքը՝ նրա կնքահայրը»։