Իլոն Մասկն ուզում է ողջ մոլորակի համար Wi-Fi-ն անվճար դարձնել
Սա յուրաքանչյուր ժամանակակից մարդու երազանքն է։ Չնայած իր անվան շուրջ եղած բոլոր վեճերին՝ Իլոն Մասկը հանճար է ու իսկական բիզնեսմեն։
Հաջողության հասնելու նրա բազմաթիվ փորձերից մեկն ակնհայտորեն նրա հանրահայտ ու հաճախ քննադատության ենթարկվող՝ դեպի Մարս ճանապարհորդության գաղափարն է, որը, ինչպես ինքն է պնդում, շուտով իրականություն կդառնա։
Վերջերս նրա մոտ ևս մեկ նպատակ ի հայտ եկավ՝ ստեղծել արբանյակային Wi-Fi ողջ մոլորակի համար։
Իհարկե, այս Իլոն Մասկի այս գաղափարի գործունեության ողջ ընթացքի ոգեշնչման առարկան Նիկոլա Տեսլան էր, ով առաջինն էր հղացել Տիեզերքն անխափան էներգիայով ապահովելու գաղափարը։
Իհարկե, դա այդպես էլ չի իրականացել։
Մասկի դեպքում, սակայն, նախագիծն ուղղված է դեպի Տիեզերք բարձրակարգ արբանյակներ ուղարկելուն, և դրանց քանակը քիչ չէ՝ 4425 ։ Սրանք այս նախագծի մի մասն են։ Նրա ընդհանուր արժեքն ահռելի գումար է կազմում՝ 10 միլիարդ դոլար։
Ինչ վերաբերում է այս առաքելության մանրամասներին, ապա պետք է ասել, որ արբանյակները կունենան 4*1.8*1.2 խորանարդ մետր չափեր՝ կոմպենսացնելով արևային պանելները։
Ավելին, նա պլանավորում է սրանք բոլորը միանգամից Տիեզերք ուղարկել՝ առանց նախնական թեստավորման։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը