«Կգա ժամանակ, երբ դեպի Մարս թռիչքը 100 հազար դոլարից պակաս կարժենա». Իլոն Մասք
Կգա ժամանակ, երբ դեպի Մարս տիեզերանավով թռիչքի արժեքը կարող է 100 հազար դոլարից պակաս արժենալ: Այլ խոսքով՝ դա իրեն կկարողանա թույլ տալ արդյունաբերապես զարգացած պետությունների բնակիչների մեծամասնությունը: Այս կարծիքը հայտնել է SpaceX-ի ղեկավար Իլոն Մասքը։
Ավելի վաղ Twitter-ի օգտատերերից մեկը Մասքին հարց է տվել, թե որքան կլինի Լուսին կամ Մարս թռչելու հրթիռի տոմսի մոտավոր արժեքը՝ հաշվի առնելով SpaceX կրիչի աստիճանների բազմակի օգտագործման սկզբունքը:
«Դա առավելապես կախված կլինի (բեռի) ծավալից: Սակայն ես համոզված եմ, որ երբեւիցե Մարսի վրա տեղափոխվելն (հետադարձ տոմսն անվճար է) կարժենա 500 հազար դոլարից պակաս կամ նույնիսկ 100 հազար դոլարից պակաս: Դա բավականին ցածր գին է տնտեսապես զարգացած երկրների մարդկանց մեծամասնության համար, որոնք կարող են վաճառել իրենց տունը Երկրի վրա եւ տեղափոխվել Մարս, եթե ցանկանում են»,-պատասխանել է ընկերության ղեկավարը:
2018 թվականի մարտին Տեխասի նահանգի Օսթին քաղաքում անցկացված SXSW տեխնոլոգիաների ամենամյա տոնավաճառում Մասքը հայտարարել էր 2022 թվականին Մարսի բնակեցման ծրագիրն սկսելու եւ այնտեղ 2024 թվականին աստղանավորդներով երկու տիեզերանավ արձակելու պլանների մասին: Ոչ այնքան վաղուց SpaceX ընկերության կողմից ներկայացվել է մարսյան սկաֆանդրի կոնցեպտուալ մոդելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: