
«Արդեն էլ երբեք չեմ գլխավորի Մադրիդի «Ռեալը»». Արսեն Վենգեր

Դժվար թե Արսենը դիմանար «Բերնաբեու»-ում 22 տարի:
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարեց, որ իր՝ «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունը հավասար է զրոյի:
««Ռեալն» ինձնով հետաքրքրվել է ավելի շատ, քան մեկ անգամ: Բայց հիմա պետք է ասեմ, որ ինձ համար ամեն ինչ ավարտվել է: Ինձ թվում է, որ, եթե դուք հարցնեք յուրաքանչյուր մարզչի, թե արդյո՞ք իրեն հետաքրքրում է «Ռեալում» աշխատելը, ապա ցանկացածը կասի. «Այո, դա աշխարհի մեծագույն ակումբն է»:
Ինձ կանգնեցրել է հավատարմությունը «Արսենալի» նկատմամբ: Այն ժամանակ մենք ապրում էինք սեփական արժեքներով և մարզադաշտ էինք կառուցում: Վստահեցրի ակումբին, որ կմնամ, և լիարժեք գոհ եմ այդ որոշումից»,- հայտարարել է Վենգերը beIN Sports-ի եթերում:
Վենգերը ղեկավարել է «Արսենալը» 22 տարի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը