
«Դեռ ոչինչ պարզ չէ». Ալեգրին՝ «Յուվենթուսում» իր ապագայի մասին

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ասել է, որ չգիտի, թե դեռ ինչքան կաշխատի թուրինյան ակումբում:
«Դեռ ոչինչ պարզ չէ: Ես «Յուվենթուսում» եմ արդեն հինգ տարի: Ես գործող պայմանագիր ունեմ և ես երջանիկ եմ: Հիմա կենտրոնացած եմ ներկայի և մեր նպատակների վրա: Մենք հաղթեցինք Իտալիայի սուպերգավաթը, հիմա մենք պետք է հաղթենք Սերիա Ա-ն և Չեմպիոնների լիգան»,- Ալեգրիին է մեջբերում Goal-ը:
Մասիմիլիանոն «Յուվենթուսում» է աշխատում 2014 թվականից: Գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2020թ. հունիսի 30-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը դիտարկում է Ալեգրիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնի համար, ով կգլխավորի թիմն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Իտալացու ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը