
Երեք օր` առանց լիցքավորման. հայտարարվել է ամենաբարձր ինքնավարությունն ունեցող սմարթֆոնը

Moto G7 Power-ը դարձել է առանց լիցքավորման աշխատելու ամենաերկար ժամանակն ունեցող սմարթֆոնը: Այդ մասին հայտնել են PhoneArena-ի փորձագետները: Նրանք թեստավորել են 11 սմարթֆոն՝ ապահովելով էկրանի միանման պայծառությունը եւ դրանց վրա գործարկելով նույն հավելվածները:
Մեծ առավելությամբ առաջատարը դարձել է Moto-ն: Սմարթֆոնը շարունակել է աշխատել 20 ժամ եւ 8 րոպե: Երկրորդ հորիզոնականում զգալի տարբերությամբ տեղավորվել է iPhone XR-ը՝ 11 ժամ եւ 1 րոպե: Երրորդում տեղում OnePlus 6T-ն է՝ 9 ժամ եւ 52 րոպե:
Դրանց հաջորդում են iPhone XS Max-ը, Samsung Galaxy Note 9-ը, iPhone XS-ը, Google Pixel 3-ը, Galaxy S9+-ը, Google Pixel 3 XL-ը, Galaxy S9-ը եւ LG V40 ThinQ-ը: Moto G7 Power-ը ստացել է 5000 միկրոամպեր ժամ կուտակիչ: Նա կարող է առանց լիցքավորման աշխատել երեք օր: Այն միջին բյուջետային սեգմենտի սմարթֆոն է եւ արժե ընդամենը 250 դոլար, հաղորդել է Life-ը