
Ձյուդոիստները անհաջող են հանդես եկել Փարիզում

Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամները անհաջող են մասնակցել Փարիզի Գրան պրիին:
73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը նախ մեկնարկային գոտեմարտում հաղթեց ադրբեջանցի Ռուֆատ Մամադովին, այնուհետև գերազանցեց Ճապոնիայի, Ղազախստանի ներկայացուցիչներին: Սակայն Կարապետյանը պարտվեց Գյակովային (Կոսովո): Բրոնզե մեդալի համար առաջին գոտեմարտում էլ հայ ձյուդոիստը զիջեց վրացի մարզիկին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արսեն Խանջյանը պարտվեց հենց մեկնարկում:
Ֆերդինանդ Կարապետյանը և Արսեն Խանջյանը փետրվարի 22-24-ին գերմանական Դյուսելդորֆ քաղաքում կմասնակցեն Գրան պրիի հերթական փուլին: