Ըստ healthylifetricks.com-ի՝ հնդկաձավարը (гречка) բուժիչ բազմաթիվ հատկություններ ունի, այն լավացնում է հիշողությունը, ուղեղի համար հրաշալի մթերք է: Հնդկաձավարի ծաղիկների թեյը դրական է ազդում շնչառական համակարգի և թոքերի վրա, իսկ տերևների ու ծաղիկների համադրությունն օգնում է բուժել արյան անոթների աթերոսկլերոզը:
Կուտակային կենսաթոշակային համակարգում նոր խնդիրներ են առաջ եկել. համակարգին կամավոր միացած աշխատուժին չի վերադարձվում աշխատավարձից կուտակային կենսաթոշակային հիմնադրամ փոխանցվող այն 2.5 տոկոսը, որն անցած տարի ձևավորված կառավարությունը զիջեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում որոշ շտկումների միջոցով:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռումելու Լուկակուն նշել է, որ համարում է ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտներից մեկը:
Opera News-ը նրան բնորոշում է իբրև մի դիրիժորի, որի մասին երգիչը կարող է միայն երազել:
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող 5 բուժհաստատություններում 2019 թվականի հունվար ամսին գրանցվել է 181 ծնունդ՝ 111 տղա եւ 70 աղջիկ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և լեհական «Լուբավա» ռազմաարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչներին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում իր առաջիկա ելույթին հրավիրել է նույն ազգանվամբ մի դպրոցականի, որի վրա ծիծաղում են դասարանի մյուս աշակերտները:
Ուկրաինայի բնակիչների 20 տոկոսից ավելին հավատում է երկրի նախագահի ընտրություններում «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի հաղթանակին:
Բրիտանացի լրագրող Ջոն Քենթլին, ով 2012 թվականին Սիրիայում առևանգվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից, դեռ ողջ է:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ քննարկել է «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցը:
«Եթե չկան բանակցություններ, դժվար է ասել՝ ինչի շուրջ, կամ ինչ սկզբունքների շուրջ են բանակցելու երկու կողմերը, կլինե՞ն «Մադրիդյան սկզբունքները», թե՞ չեն լինի՝ դժվար է ասել»։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ծրագրում է փետրվարի 21-ին Մոսկվայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Փարիզում այս երեկո կմատուցվի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիք, որին կմասնակցեն քաղաքական, մշակութային գործիչներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչն է խանգարում վատ պարող կառավարությանը»:
«Եկավ, խոսեց մեզ հետ ու խոստացավ, որ հունիսին ճանապարհի վերանորոգման աշխատանքները կսկսեն: Կարծես թե ամեն ինչ նորմալ անցավ»,- 168.am-ի հետ զրույցում ասացին Դվին համայնքի բնակիչները:
Դավոսում Հայաստանի պատվիրակության և Բաց հասարակության հիմնադրամների (Open Society Foundations) հիմնադիր, գործարար և բարերար Ջորջ Սորոսի միջև որևէ հանդիպում նախատեսված չի եղել և չի էլ կայացել, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Ներաձուրիները» դիտարկում են իրենց նախկին ֆուտբոլիստի թեկնածությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի եւ այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծի տարբեր հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Զինվորական դատախազության ստորաբաժանումների 2018թ. գործունեությունն ամփոփելու նպատակով ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանն այցելել է Լոռու, Սևանի, Շիրակի, ինչպես նաև թիվ 1, թիվ 2 և թիվ 3 կայազորային դատախազություններ:
ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամներ Սպարտակ Սեյրանյանը, Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 5-ին հյուրընկալվել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ՀՀ մարզպետների մասնակցությամբ այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացվել՝ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ու ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը։
Կառավարության կազմավորման մեկնարկը սկսվում է վարչապետի նշանակումից հետո, իսկ այնուհետև շարունակվում է նախարարների նշանակմամբ։
Լավ է, երբ մարդիկ զրուցում են իրար հետ, սակայն երկու կողմերն էլ պատրաստ պետք է լինեն, որ խոսքերին կհետևեն կոնկրետ գործողությունները։ Փաշինյան-Ալիև հանդիպումների և Արցախյան հակամարտության կարգավորման գործում դրանց դերի մասին հարցին փետրվարի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում տեղի ունեցած հեղափոխությանը հաջորդած ամիսների ընթացքում գրանցված կարևորագույն նվաճումներից է համարում այն, որ Հայաստանն այժմ ժողովրդավարական երկիր է:
Պետական վերահսկողական ծառայության լրատվական բաժնի պատասխանատու Զարուհի Մեջլումյանը հերքում է տարածված տեղեկությունները, թե ինքն ազատվել է պաշտոնից։ Այդ մասին լուրերը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Մեջլումյանը որակել է հետապնդում իր անձի նկատմամբ։
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրի «Լիոնի» հետ (1:2) խաղում իր թիմի պարտությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես անընդունելի է համարում մեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունը այսպես կոչված «գունավոր հեղափոխությունների» շարքին դասելը: Այս մասին նա ասել է Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:
Չինաստանի բնակիչներն առյուծների ավանդական պարերով, տոնավաճառներով եւ թատերականացված բեմադրություններով են դիմավորում լուսնային տոմարով Նոր տարին (Չունցե, Գարնան տոն):
«Ես բազմիցս ասել եմ, որ դա օրակարգում չկա, դրա մասին խոսվել է հանրային քննարկում սկսելու համար: Եվ ես համարում եմ, որ հանրային քննարկումը ստացվել է ավելի քան, և մեր հանրությունն իր հետևություններն արել է։ Դա ընդամենը հանրային քննարկում ստեղծելու առիթ էր, որի մասին ես ասել եմ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՀՀ օրհներգը փոխելու իր նախաձեռնության շուրջ բարձրացած աղմուկը և ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցը: