
ՀՅԴ ներկայացուցիչները ՌԴ դեսպանի հետ քննարկել են ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովին ընդունված հիմնական որոշումները

ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամներ Սպարտակ Սեյրանյանը, Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 5-ին հյուրընկալվել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից:
ՀՅԴ ներկայացուցիչները տեղեկացրել են օրերս տեղի ունեցած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի, ընդունված հիմնական որոշումների, Արցախի հիմնախնդրի և արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ կուսակցության մոտեցումների մասին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման հարցերին։ Երկուստեք կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով պարբերական հանդիպումների անհրաժեշտությունը։