
Այս տարվա հունվար ամսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում գրանցվել է 181 ծնունդ

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող 5 բուժհաստատություններում 2019 թվականի հունվար ամսին գրանցվել է 181 ծնունդ՝ 111 տղա եւ 70 աղջիկ:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 18 երեխա ծնվել է Գավառի, 29 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 106 երեխա՝ Մարտունու ծննդատանը, 24 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 4 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Նույն աղբյուրի համաձայն՝ նախորդ տարվա համեմատ Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցված ծնունդների թիվն այս տարի ավելացել է 13-ով, 2017-ի համեմատ՝ 20-ով:
Խոսրով Խլղաթյան