«ՊՍԺ-ն ՉԼ-ի գլխավոր ֆավորիտներից մեկն է». Ռոմելու Լուկակու
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռումելու Լուկակուն նշել է, որ համարում է ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտներից մեկը: Հիշեցնենք, որ ֆրանսիական ակումբը հանդիպելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մրցաշարի 1/8 եզրափակչում:
«Կարծում եմ, որ ՊՍԺ-ն հանդիսանում է այդ հակամարտության ֆավորիտը: Սակայն մենք պատրաստ կլինենք այդ խաղերին: Հասկանում ենք, որ պետք է խաղանք մի թիմի հետ, որը Չեմպիոնների լիգայի հաղթողի գլխավոր ֆավորիտներից մեկն է: ՊՍԺ-ն ունի բարձրակարգ կազմ, գերազանց մարզիչ և հստակ կառավարում թիմում: Ծանր հակամարտության ենք սպասում»,- Լուկակուի խոսքերն է մեջբերում RMC-ն:
«Մանչեսթեր Յունայթեդի» առաջին խաղը ՊՍԺ-ի հետ տեղի կունենա փետրվարի 12-ին, Մանչեսթերում: Պատասխան հանդիպումը՝ մարտի 6-ին, Փարիզում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը