
Սա հետապնդում է. Զարուհի Մեջլումյանը աշխատանքից չի ազատվել. aysor.am

Պետական վերահսկողական ծառայության լրատվական բաժնի պատասխանատու Զարուհի Մեջլումյանը հերքում է տարածված տեղեկությունները, թե ինքն ազատվել է պաշտոնից։ Այդ մասին լուրերը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Մեջլումյանը որակել է հետապնդում իր անձի նկատմամբ։
«Սա հետապնդում է, խտրականություն է, որը քրեական հանցակազմ է պարունակում։ Սա հետապնդում է, որը կանխելու համար իրավական մեխանիզմ պետք է աշխատեցնել»,- ասել է Մեջլումյանը։
Նա տեղեկացրել է, որ ինքը վերջին օրերին գտնվում էր չվճարվող արձակուրդում՝ հոգեբանական խնդիրները լուծելու համար, սակայն այժմ արդեն անցել է նորմալ աշխատանքի։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: