
Չինաստանի բնակիչները դիմավորել են Խոզի տարին

Չինաստանի բնակիչներն առյուծների ավանդական պարերով, տոնավաճառներով եւ թատերականացված բեմադրություններով են դիմավորում լուսնային տոմարով Նոր տարին (Չունցե, Գարնան տոն): Գարնան տոնը համընկել է փետրվարի լույս 5-ի գիշերվան, Դեղին հողաբնակ խոզից ակնկալում են բարեկեցություն, հարստություն եւ բարգավաճում:
Ավանդաբար ամենաընդգրկուն եւ դիտարժան միջոցառումները կայացել են Չինաստանի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Երկրի տաճարում: Փետրվարի 5-ի վաղ առավոտյան արտիստները կատարել են վառ եւ ազդու «առյուծների պարը», որն սկիզբ է առնում XIV – XVI դարերի Չունցզեի ժամանակներից եւ կոչված է վախեցնելու բոլոր չար ուժերին:
Երկրի տաճարում նաեւ տեղի է ունենում հռչակավոր, Պեկինում ամենամեծ ամանորյա տոնավաճառը, որտեղ կարելի է գնել ձեռքագործ զանազան հուշանվերներ եւ համտեսել Չինաստանի՝ գործնականում բոլոր նահանգների կերակուրները: Չինաստանում համարվում է, որ Ամանորի առաջին հինգ օրերը նախատեսված են հանդիպումների համար:
Ազգականները, ընկերները, համադասարանցիները, ծառայակիցներն այցելում եւ շնորհավորում են միմյանց, տալիս նվերներ: Ամանորյա տոնակատարությունները կավարտվեն Լապտերների տոնից (Յանսյաոցզե կամ Դենցզե) հետո՝ լուսնի տոմարով առաջին ամսի 15-րդ օրը: Չինաստանում պաշտոնական ամանորյա տոները կտեւեն մինչեւ փետրվարի 10-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: