
Կամբյասոն «Ինտերում» կարող է փոխարինել Սպալետիին

«Ներաձուրիները» դիտարկում են իրենց նախկին ֆուտբոլիստի թեկնածությունը:
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, միլանյան «Ինտերը» դիտարկում է Էստեբան Կամբյասոյի թեկնածությունը թիմի գլխավոր մարզչի պաշտոնի համար:
Այդպիսի փոխարինում հնարավոր է այն դեպքում, եթե ակումբի ղեկավարությունը, այնուամենայնիվ, որոշի հեռացնել թիմի մարզիչ Լուչանո Սպալետիին:
Էստեբան Կամբյասոն «Ինտերի» կազմում հանդես է եկել 2004-2014թթ.: Այդ ընթացքում արգենտինացին «Օձերի» կազմում անցկացրել է 431 խաղ, որոնցում դարձել է 51 գոլի և 30 փոխանցման հեղինակ:
«Ինտերի» հետ միասին Կամբյասոն նաև մեկ անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, մեկ անգամ գլխավերևում պահել է Աշխարհի ակումբային գավաթը, 5 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն և 4-ական անգամ հաղթել է Իտալիայի գավաթը և Սուպերգավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը