Մի սպասիր ուրիշների ողորմությանը, այլ ինքդ ողորմած և գթասիրտ եղիր առաջին հերթին ինքդ քո հանդեպ
Մի օր երկու աղքատ գյուղացի գնացին իրեն հարուստ համագյուղացու տուն՝ օգնություն խնդրելու: Հարուստ գյուղացին բարի մարդ էր, նա յուրաքանչյուրին մեկական պարկ ցորեն տվեց: Նրանք շնորհակալությոն հայտնեցին և հեռացան:
Գյուղացիներից մեկը որոշեց ցորենի պարկի կեսով իր ընտանիքը կերակրել, իսկ մյուս կեսը պահել՝ գարնանացանի համար: Աշնանը նա առատ բերք ստացավ, որը կբավարարեր ընտանիքին ամբողջ տարին: Որոշեց այցելել հարուստ համագյուղացուն՝ օգնության համար շնորհակալություն հայտնելու և վերադարձնելու իր վերցրած մեկ պարկ ցորենը:
– Այն մեկ պարկ ցորենը, որ ես քեզ տվեցի, այլևս չկա. այն արդեն քոնն է, վերցրու այս պարկը, և եթե ուզում ես ինձ շնորհակալություն հայտնել՝ օգնիր կարիքավոր մարդկանց, կերակրիր աղքատին, – ասաց հարուստ համագյուղացին:
Իսկ երկրորդ գյուղացին հարուստից ստացած ամբողջ ցորենով կերակրեց իր ընտանիքը և ձմռան շեմին, երբ ցորենն արդեն վերջացել էր, կրկին գնաց հարուստ համագյուղացու մոտ՝ օգնություն խնդրելու: Սակայն հարուստն ասաց.
– Մի՞թե կարծում ես, թե ես պետք է միշտ կերակրեմ քեզ և ընտանիքդ: Սխալվում ես, եղբայր: Պետք էր ընկերոջդ օրինակին հետևել և ցանել ցորենի մի մասը, որպեսզի հետ էլ կարողանայիք կերակրվել: Սակայն դու ծուլացար վարուցանք անել և որոշեցիր, որ ես կխրախուսեմ քո ծուլությունը: Գնա ընկերոջդ մոտ և նրանից մի պարկ ցորեն խնդրիր, կարծում եմ՝ նա քեզ սիրով կօգնի: Միայն թե՝ մի կրկնիր քո նախկին սխալը, մի ծուլացիր և ցորեն ցանիր քո հողամասում, որպեսզի հետո քաղցած չմնաս: Մի սպասիր ուրիշների ողորմությանը, այլ ինքդ ողորմած և գթասիրտ եղիր առաջին հերթին ինքդ քո հանդեպ:
Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը