Միջադեպից հինգ րոպե անց մարտական դիրքին են մոտեցել շտապ օգնության 1 և ռազմական այլ տեսակի 5 մեքենաներ:
Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները պետք է գտնվեն ներմուծողի օգտագործման, տիրապետման և (կամ) տնօրինման ներքո մինչև դրանց` օրենքով սահմանված կարգով համապատասխան մաքսային ընթացակարգով մաքսային ձևակերպումը, քանի որ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցներն, առանց մաքսային մարմնի թույլտվության՝ մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի 50%-ի չափով:
Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, հղում անելով սեփական աղբյուրներին,հայտնում են, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները օգոստոսի 7-ին այցելել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատուն, ինչպես նաև նրա ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գինու և կոնյակի գործարան:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կայացած նիստում դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանին երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը:
«Ես, ճիշտն ասած, չգիտեմ ինչի մասին է խոսքը: Ես ինքս տեսել եմ այդ հարցազրույցները և էսպես ասեմ, ես կարծում եմ, որ դա դավադրության տեսության շարքից է»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անտառային տնտեսության կառավարման հետ կապված առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:
2008թ. ռուս-վրացական պատերազմի թեմայով novayagazeta.ru-ին տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Մ.Սահակաշվիլին, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, դրա ընթացքին ու զարգացումներին։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կարող է խոչընդոտ հանդիսանալ դատաքննությանը:
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արթուր Ավագյանին ազատել կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Օգոստոսի 8-ին, ժամը 14:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի տներից մեկի շքամուտքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի կարծիքով՝ կառավարության գործունեության առաջին քայլերը բերում են նախադրյալներ, որ առաջիկայում տնտեսական ակտիվությունն ավելի մեծ տեմպերով կլինի։
Երևանի Արամի և Սարյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 7-ին ժամը 14:00-ին վրաերթի է ենթարկել 69-ամյա եւ 41-ամյա երկու կանանց, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վերջին տարիներին հանրապետությունում ավելացել է գազով գործող ավտոմեքենաներում և ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) տեղի ունեցած պայթյունների ու հրդեհների քանակը:
Իրանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ անվստահության քվե է հայտնել կոոպերացիայի, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Ալի Ռաբիին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Տավուշի մարզ մեկնելու մասին:
Օգոստոսի 7-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմի հետ:
Ամեն տարի օգոստոսի 8-ին նշվում է Կատուների համաշխարհային օրը. այդ տոնը նվիրված է գերբնական էակներին, որոնք ավելի վառ ու երջանիկ են դարձնում մեր կյանքը:
ԱՄՆ-ը չի կարող հասնել իրանական նավթի արտահանման լիակատար դադարեցման:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար կնշանակվի Սարհատ Պետրոսյանը։ Այս հարցը ՀՀ կառավարության վաղվա նիստում կներկայացնի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։
«Բայց պատկերացնենք, որ, ինչպես պարոն Խաչատրյանն է ասում, թողնում ենք մեր երևակայությանը կամ եզրակացությանը: Շատ պարզ բան կա, չգիտեմ՝ ինչի համար են ստեղծվել, ես չեմ կարող ասել, բնականաբար, բայց հաջորդ հարցն է առաջանում. իսկ էդ խմբերն ինչ-որ բա՞ն են արել»:
Պաղեստինյան հիմնական խմբակցություններից մեկը՝ ՀԱՄԱՍ շարժումը, որը փաստորեն վարչական կառավարում է իրականացնում Գազայի հատվածում, համաձայնել է հինգ տարի ժամկետով զինադադար հաստատել Իսրայելի հետ առափնյա միջատարածքի շրջափակումը թուլացնելու դիմաց:
Օգոստոսի 8-ին` երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում, 9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, օգոստոսի 11-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի պաշտպանը դատարանին իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու միջնորդություն ներկայացրեց:
Եթե այս հրամանը մինչև վերջ հարապարկվեր, էլ ավելորդ մեկնաբանությունների կարիք էլ չէր լինի: Վատը նա է, որ այս հրամանը կտոր-կտոր հրապարկվում է, կտոր-կտոր ներկայացվում հանրությանը, և ստացվում են տպավորություններ, ընդամենը տպավորություններ:
«Պետք է ձևավորվի կառույց, որը լինի առաջատարը, այլ ոչ թե ուժային կառույցը՝ ԱԱԾ-ն զբաղվի դրանով։ Դա էլ է պետք, որովհետև ռիսկերը, հակահեղափոխության վտանգները շատ մեծ են, բայց պետք է իրականանենլ արդյունավետ քայլեր»։
Օգոստոսի 7-ին, ժամը 20:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչը՝ Մ. Ղ.-ն (ծնված 1990 թ.), ժամը 10:30-ի սահմաններում «Օձուն» հանգստյան տնից գնացել է մոտակա անտառ և չի վերադարձել, հեռախոսազանգերին չի պատասխանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իրանի Իսլամական Հանրապետությունում նոյեմբերի 4-5-ը տեղի կունենա Ընտանիքի դերն ու կարևորությունը Մեդիա և ինֆորմացիոն գրագիտության մեջ թեմայով մեդիա և ինֆորմացիոն գրագիտության երկրորդ միջազգային համաժողովը:
Yerevan.Today-ի տաղավարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը և փաստաբան Հայկ Ալումյանն անդրադարձել են Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի և գործի վերաբերյալ բազմաթիվ հարցերի և երկրորդ նախագահի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին:
Կիմ Չեն Ունը կոչ է արել ավելի շատ բարձրորակ արտադրանք թողարկել կորեացի ժողովրդի համար:
Ընթացիկ տարվա հուլիսի 31-ի դրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը միացված է 458 արևային ինքնավար կայան՝ 5020,3 կվտ հզորությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Էներգետիկայի հայկական գործակալության հիմնադիր, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին փոխնախարար Հայկ Հարությունյանը: