Բաժիններ՝

ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է հինգ տարով զինադադար հաստատել Իսրայելի հետ. Al-Youm Al-Sabia

Պաղեստինյան հիմնական խմբակցություններից մեկը՝ ՀԱՄԱՍ շարժումը, որը փաստորեն վարչական կառավարում է իրականացնում Գազայի հատվածում, համաձայնել է հինգ տարի ժամկետով զինադադար հաստատել Իսրայելի հետ առափնյա միջատարածքի շրջափակումը թուլացնելու դիմաց: Այդ մասին օգոստոսի 8-ին հայտնել է Al-Youm Al-Sabia թերթը՝ վկայակոչելով շարժման ղեկավարության մի աղբյուր:

Ինչպես նշում է հրատարակությունը, «ՀԱՄԱՍ-ը իսրայելական կողմի հետ հնգամյա զինադադարի ռեժիմին համաձայնել է Գազայի շրջափակման զգալի թուլացման եւ գերիների փոխանակման հարցի լուծման պայմանով»: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները մտադիր են առաջիկայում իրենց որոշման մասին տեղեկացնել Եգիպտոսին եւ մերձավորարեւելյան խաղաղ գործընթացի գծով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Նիկոլայ Մլադենովին:

Աղբյուրները պարզաբանել են, որ զինադադարի մասին պայմանավորվածությունը ներառում է Եգիպտոսի հետ սահմանի «Ռաֆահ» անցակետի բացումը ոչ միայն Գազայի բնակիչների անցնելու, այլեւ հատվածի զարգացմանն անհրաժեշտ ապրանքների տեղափոխման համար, ինչպես նաեւ ձկնորսության համար առափնյա գոտու ընդլայնումը մինչեւ 12 ծովային մղոն:

Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը՝ շարժման քաղբյուրոյի նախագահի տեղակալ Սալեհ ալ Արուրիի գլխավորությամբ, օգոստոսի 8-ին կժամանի Կահիրե, որպեսզի եգիպտական կողմին իրազեկի իր դիրքորոշման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031