Բաժիններ՝

Իրանցի խորհրդարանականներն անվստահության քվե են հայտնել աշխատանքի նախարարին

Իրանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ անվստահության քվե է հայտնել կոոպերացիայի, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Ալի Ռաբիին: Այդ մասին, հայտնել է AP-ն:

Գործակալության տվյալներով՝ 243 խորհրդարանականներից 129-ը դեմ են քվեարկել աշխատանքի նախարարին, որին շատերը մեղադրում են անձեռնհասության մեջ՝ ինչը երկրի ներկայիս տնտեսական խնդիրների պատճառն է դարձել: Այժմ Իրանի նախագահ Հասան Ռուհանին երեք ամիս ունի, որպեսզի Ռաբիին հեռացնի նրա ներկայիս պաշտոնից: Միեւնույն ժամանակ նախարարի կողմնակիցները վստահ են, որ նա չԷ պատասխանատու տնտեսական դժվարությունների համար, որոնք ի հայտ են եկել Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնման ֆոնին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031