Դատարանը մերժեց Պավլիկ Մանուկյանին ազատ արձակելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կայացած նիստում դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանին երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը:

Նիստի ընթացքում Պավլիկ Մանուկյանի պաշտպանը դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդություն: Պաշտպանը ներկայացրել է նաև Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Շաքե Իսայանի անձնական երաշխավորությունները: Նրանցից յուրաքանչյուրը, որպես երաշխիք, 500 հազարական դրամ էր մուծել դատարան և անձամբ ներկայացել դատական նիստին:

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշում կայացրեց մերժել միջնորդությունը` պատճառաբանելով, որ ընթացող դատական քննության ընթացքում ամբաստանյալի դրսևորած վարքագիծը, այն է՝ ընդգծված բացասական վերաբերմունքը դատարանի և դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ, դատարանին բերում են այն եզրահանգման, որ, հայտնվելով ազատության մեջ, Պավել Մանուկյանը չի դրսևորի պատշաճ վարքագիծ, որով իսկ կխոչընդոտի գործի հետագա քննությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031