«Եթե այս հրամանը մինչև վերջ հարապարկվեր, էլ ավելորդ մեկնաբանությունների կարիք էլ չէր լինի». Հայկ Ալումյան
Yerevan.Today-ի տաղավարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը և փաստաբան Հայկ Ալումյանն անդրադարձել են Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի և գործի վերաբերյալ բազմաթիվ հարցերի և երկրորդ նախագահի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին:
https://www.youtube.com/watch?v=Y39uHrq2neQ
Սևակ Հակոբյան- ՀՔԾ պետը նշում է, որ բանակը ներքաշվել է քաղաքակնության մեջ: Լսենք ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին:
Հատված ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցից.
«Հրամանի ներածական մասն այսպես է սկսվում.
«ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ:
ՀՀ նախագահական ընտրությունների արդյուքները միջազգային հանրության կողմից բաց և թափանցիկ ճանաչելուց հետո որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում և հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը»:
Ի՞նչ կցանկանայի նշել. որ պաշտպանության նախարարն իր հրամանում, ընդ որում՝ հույժ գաղտնի հրամանում այսպիսի ձևակերպումներ է տալիս քաղաքական գործընթացների վերաբերյալ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ բանակը փորձ է արվում ներառել քաղաքական գործընթացներին, որն արդեն իսկ արգելվում է:
Այս ձևակերպումները մեզ հիմք են տալիս պնդելու, որ բանակն այդ քաղաքացիական վերահսկողությունից դուրս է եկել և տվյալ դեպքում մտել է քաղաքական դաշտ որոշակի խնդիրներ լուծելու համար, ինչն ինքնին կարող է դիտվել սահմանադրական կարգի տապալում:
Ի՞նչն է շատ կարևոր այս հրամանի հետ կապված. այս հրամանը ստորագրվել է 2008թ. փետրվարի 23-ին, այն ժամանակ, երբ որևէ տվյալ չկար, որ մարտի 1-ին լինելու են ինչ–որ անհնազանդություներ, խժդժություններ և անհասկանալի է այս դեպքում, թե ինչու պետք է բանակը ներքաշվեր այս գործընթացներում»:
Հայկ Ալումյան– Եթե այս հրամանը մինչև վերջ հարապարկվեր, էլ ավելորդ մեկնաբանությունների կարիք էլ չէր լինի: Վատը նա է, որ այս հրամանը կտոր-կտոր հրապարկվում է, կտոր-կտոր ներկայացվում հանրությանը, և ստացվում են տպավորություններ, ընդամենը տպավորություններ: Իրականում, եթե դուք գիտեք այս հրամանի նախապատմությունը, եղել է այն, որ իրականում բանակի որոշ գործիչներ արդեն ներգրավված են եղել քաղաքականությանը, ինչը, ի դեպ, արգելված է եղել այն ժամանակվա օրենքով, արգելված է նաև հիմա: Գիտե՞ք, որ պաշտպանության երկու փոխնախարար իրենց զորակցությունն են հայտնել ցուցարարներին և այդ զորակցությունը եղել է քաղաքական քայլ: Եթե հիշում եք, այդ ժամանակվա զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը նույնպես միացել էր ցուցարարներին, կային նաև հայտարարություններ, որ որոշ ստորաբաժանումների հատվածներ նույնպես պատրաստ էին անցնել ցուցարարների կողմը: Այսինքն, ընտրությունների արդյունքնրի հետ չհամաձայնած կողմը կարծեք թե փորձում է բանակի որոշ հատվածներ նբերքաշել քաղաքականության մեջ, և նրանք ներքաշվում են արդեն աստիճանաբար: Այսինքն, եթե մենք խոսքում ենք այն բանի մասին, որ բանակը չպետք է ներքաշվի քաղաքականության մեջ և դա վտանգավոր և հանցավոր է, ապա մենք չպետք է մոռանանք այս խրոնոլոգիան:
Կապել 0038 հրամանը մարտի 1-ի հետ… Մենք ասում ենք՝ մի կապեք: Լավ է, որ հիմա ՀՔԾ պետն էլ է այդ կարծիքին, որ չպետք է իրար հետ կապել:
Վիկտոր Սողոմոնյան – Ես մի քանի անգամ այս մասին խոսել եմ, մենք գործ ունենք դիտավորյալ փաստերի հատվածական ներկայացման հետ: Ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր օգնել են ՀՔԾ-ին կազմել այս ամողջ նոր դրվագը, իրենց բացահայտում են տեքստից՝ առանց երևալու, իրենց պահվածքով: Եթե մի պահ մենք մոռանանք, որ եղել է փետրվարի 24, 25, 26, մենք հիշեք երկու իրադարձություն, որը հանրությունը գուցե չի հիշում, չգիտեմ, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը հարթակում հայտնում էր, որ պաշտպանության երկու փոխնախարարները միանում են իրենց և եթե այդ իրադարձության կոնտեքստում դիտարկենք փետրվարի 23-ի նախագահի մոտ խորհրդակցությունը և հետո նախարարի ստորագրած 0038 հրամանը, փաստորեն պատճառահետևանքային կապն այդ իրադարձությունների այդպիսին է: Եթե այդքանով ամփոփենք, պատկերը բացարձակ պարզ է դառնում:
Հատված ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցից.
«Ես ընդամկենը կասեմ, որ դա իրենց ենթադրություններն են, որոնք բխում են իրենց պաշտպանյալի շահերից: Իրենք ցանկանում են, որ այդպես լինի իրականությունը, բայց, ցավոք սրտի, այդպես չի եղել»:
Հատված Լևոն Տեր–Պետրոսյանի՝ Ազատության հրապարակում 2008թ. փետրվարին ունեցած ելույթից:
«Ուշադիր լսեք, երեկ ես հանդիպել եմ Հյաստանի պաշտպանության փոխնախարար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ… Ուշադիր … Ուշադիր … Այս պահին գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանը և նրան միացած մի այլ փոխնախարար՝ Գագիկ Մելքոնյանը՝ նույնպես գեներալ–Լեյտենանտ, այդ երկուսը ժողովրդի անունից, իսկ իշխանությունների անունից՝ բանակի գլխավոր շտաբի հրամանատար, գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանը, բանակցություններ են վարում: Բանակցությունների իմաստը հետևյալն է, որ բանակի հրամանատարությունը՝ հանձինս Մանվել Գրիգորյանի և Գագիկ Մելքոնյանի, հայտարարում է (և ես լիազորված եմ նրանց հայտարարությունը ձեզ փոխանցել), որ Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը, որպես բանակի փոխնախարարներ, կանգնած են իրենց ժողովրդի կողքին և պաշտպանելու են ժողովրդի վստահությանն արժանացած թեկնածուին: Թույլ չեն տա, որ բանակը խառնվի քաղաքականությանը և գործադրվի սեփական ժողովրդի դեմ: Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանն իրենց համարում են հայ ժղովրդի անվտանգության երաշխավոր: Եվ ես վստահ եմ՝ բանակի ողջ հրամանատարությունը կմիանա նրանց:
Ուրեմն ոչ թե Լևոն, այլ՝ ճիժշտ է՝ Ման–վել, Ման–վել, Ման–վել, Ման–վել …. Գա–գիկ, Գա–գիկ, Գա– գիկ … Դե հիմա՝ Լե–վոն – Լե–վոն, Լե–վոն»:
Վիկտոր Սողոմոնյան– Կարծում եմ`ինչպես պարոն Խաչատրյանն էր ասում, այսքանից արդեն պարզ է: Ես ցավում եմ, եթե հասարակությունը այս պատմական մասը մոռացել է, բայց սա, եթե չեմ սխալվում, փետրվարի 21-ն է կամ 22-ը: Եթե սա տանք մի պատահական քաղաքագետի կամ թարգմանենք-տանք մի պատմաբանի, որը նույնիսկ հայերեն չգիտի, նա կասի, որ սա դասական ռազմական հեղաշրջում է: Երբ որ ընտրություններում պարտված թեկնածում հայտարարում է, որ պաշտպանության երկու փոխնախարարներն անցնում են ինչպես ինքն իրեն է անվանում՝ ժողովրդի թեկնածուի կողմը, Մանվել Գրիգորյանը Երկրապահի ղեկավարն է, փաստորեն տեղի է ունենում բանակի ուղիղ ներքաշում քաղաքականության մեջ, սա պարզապես ուրիշ անվանում չունի:
Իմ կարծիքով, այս գործի ապօրինության մեխը այն է, որ պատմությունն է վերաշարադրվում: Այսինքն, փոխարենը ՀՔԾ-ն կանչեր առաջին նախագահին, ասեր այդ ինչպե՞ս եք բանակցել, այդ ի՞նչ զորամիավորումներ էին բերում կանգնեցնեին հրապարակում, փաստորեն ռազմական հեղաշրջում էր պատրաստվում, փոխարենը անեն դա, կանչում են երկրորդ նախագահին որպես վկա և մեղադրանք են առաջադրում, որ ինքը սահմանադրական կարգը տապալել է:
Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վերաշարադրում է տեղի ունենում պատմության:
Պատկերացրեք մի բան. այսքանից հետո նախագահը խորհրդակցություն չհրավիրեր: Դիմում եմ պարոն Խաչատրյանի առաջարկած միջոցին` երևակայությանը, ես պատկերացնում եմ, որ դա ուղիղ ճանապարհ էր դեպի քաղաքացիական պատերազմ, այսինքն բանակի մի մասը երկրապահով գնար միանար պարտված թեկնածուին, որը բավականին ծայրահեղական կոչերով էր հանդես գալիս, մենք ունենալու էինք ոչ թե տասը զոհ, այլ գուցե հարյուրավոր զոհեր, որովհետև դա լինելու էր քաղաքացիական պատերազմ:
Ի դեպ, ուշադրություն դարձրեք, փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցությունից հետո, մամուլի հաղորդագրությունում, որը հրապարակային է, այդ օրերի թերթերում էլ կա, կարելի է ծանոթանալ, այդտեղ գրված է, որ հանրապետության նախագահն ասաց, որ ոչ մի կազմակերպություն չի կարող իրեն թույլ տալ վեր դնել օրենքներից և չի կարող ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ:
Ակնհայտ է, որ խոսքը Երկրապահի մասին է և այս կոնտեքստում չհասկանալ 0038 հրամանի մեջ արձանագրված զորանոցային վիճակի մասին նախարարի կարգադրությունը կամ հրամանը, սա նշանակում է, որ կա այլ նպատակ, որը ոչ թե ճշմարտություն բացահայտելն է, այլ քաղաքական նպատակներն են և այդ նպատակներն են հետապնդվում ՀՔԾ կողմից: Այլ կարծիք այստեղ լինել չի կարող:
Ես մի բան էլ ասեմ, որ ՀՔԾ պետը շատ հստակ ասում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տասը զոհերի մահվան մեջ մեղադրանք չի առաջադրվում, նա մեկ հարցազրույցի ընթացքում երկու անգամ կրկնում է մի բան, որը մենք վաղուց ասել ենք, որ նախագահ Քոչարյանին քարոզչութան արդյունքով հանրայնորեն մեղսագրվել է, որ նա է մեղավոր տեղի ունեցածի մեջ: Հիմա դուք տեսնում եք, որ սա այսպես գլխիվայր շուռ տված մի պատմություն է, որտեղ պարզապես նշանակել են մեղավորին, իսկ պատմական իրողությունները բոլորովին այլ են: Հուսով եմ, որ այսօրվա եթերից հետո շատերը կհիշեն, թե ինչ է տեղի ունեցել:
Հատվածներ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցից.
«Մեղադրանքը 10 անձանց սպանություները նախապատրաստելը կամ սպանությունները կազմակերպելը չէ»:
«Մեղադրանքը չի վերաբերում Ռոբերտ Քոչարյանի կողմից այդ 10 անձանց սպանելու ցուցում տալուն կամ սպանությունները կազմակերպելուն»: