«Մենք չգիտենք՝ վարչապետն այս ամենից տեղյա՞կ է, թե՞ ոչ». Նաիրիտցիները հանդիպում են պահանջում վարչապետից
«Պահանջում ենք վերագործարկել «Նաիրիտը»» վերտառությամբ պաստառներով և «վար-չա-պետ հան-դի-պում» վանկարկումներով այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրեցին «Նաիրիտի» նախկին աշխատակիցները։ Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը շարունակում է խոչընդոտել ներդրողների կողմից փորձագիտական խմբի մուտքը գործարան, որը պետք է գույքագրում կատարեր։
Ըստ նրա՝ կառավարիչը պատճառաբանում է, թե փորձագետները խանգարում են սնանկության գործընթացին։
Մեր հարցին՝ մի՞թե Ասատրյանը շահագրգռված չէ, որ «Նաիրիտը» վերագործարկվի, Կ.Իսրայելյանը պատասխանեց, որ՝ ոչ, որովհետև նա ամեն ամիս 3 մլն դրամ աշխատավարձ է ստանում և ավելի շահագրգռված է սնանկության գործընթացը շարունակելու հարցում։
«Մենք պահանջում ենք հանդիպում վարչապետի հետ։ Մենք չգիտենք՝ վարչապետն այս ամենից տեղյա՞կ է, թե՞ ոչ։ Մենք ուզում ենք իմանալ իր մոտեցումը»,- ասաց Կ.Իսրայելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում