Բաժիններ՝

Թրամփը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ունին վստահության համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ տածած «աներեր հավատի» համար: Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը սեպտեմբերի 6-ին գրել է Twitter-ի իր էջում։

«ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը հայտարարել է «նախագահ Թրամփի նկատմամբ աներեր հավատի» մասին: Շնորհակալություն, նախագահ Կիմ: Մենք դա միասին կանենք»,-նշել է Թրամփը:

Սեպտեմբերի 5-ին Կորեայի Հանրապետության նախագահի հատուկ դեսպանորդ Չոն Ույ Յոնն այցելել է Փհենյան, որտեղ հանդիպում է ունեցել Կիմ Չեն Ունի հետ: Սեպտեմբերի 6-ին Սեուլում ուղեւորության արդյունքներին նվիրված ճեպազրույցի ընթացքում Չոն Ույ Յոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զգալի բարելավման հույս ունի առաջիկա մի քանի տարիներին:

Հատուկ դեսպանորդի խոսքով՝ Կիմ Չեն Ունն ասել է, որ «վստահում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին եւ հուսով է, որ նրա նախագահական առաջին ժամկետի ընթացքում Փհենյանը եւ Վաշինգտոնը կկարողանան հաղթահարել 70-ամյա թշնամությունը եւ իրականացնել Կորեական թերակղզու միջուկազերծումը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս