Բաժիններ՝

Արցախի ԱԺ փոխնախագահը հանդիպումներ է ունեցել Լիբանանում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, Լիբանանում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը և Լիբանանի Հայ Դատի հանձնախմբի անդամ Սոսի Սարգսյանը սեպտեմբերի 4-ին այցելել են Այնճար և հանդիպել քաղաքապետ Վարդգես Խոշյանի և «Կարմիր լեռ» կոմիտեի անդամների հետ:

Նույն օրը երեկոյան ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» կոմիտեի հրավերով Վահրամ Բալայանն այցելել է Աղբալյան ակումբ և հանդիպում ունեցել ակումբի անդամների հետ: Հանդիպման ավարտին խորհրդարանի փոխնախագահը ակումբի գրադարանին է նվիրել իր հրատարակած «Շուշի» գիրքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930