Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, թե չի ցանկանում պետության ղեկավար լինել խիստ սահմանափակ լիազորություններով։
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը։
Սեպտեմբերի 4-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 51-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 10-ամյա տղայի եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դատավորների` ուժային կառույցներին զանգել և որևէ հարցի շուրջ տեսակետ հարցնելը համարում է նախկին իշխանությունների ժամանակից մնացած սովորություն:
5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Անթալիայի նահանգում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնի միջև կայանալիք հանդիպման օրակարգը բավական լայն է:
Տավուշի մարզի ուղղությամբ սեպտեմբերի 11-ին ադրբեջանական կողմի կրակոցների մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Սեպտեմբերի 12-13-ը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Ժնև:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Ճապոնիային՝ հաշտության պայմանագիրը կնքել մինչեւ տարեվերջ՝ առանց որեւէնախապայմանի:
ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարությունը բանակցություններ է վարում՝ նպատակ ունենալով ընդլայնել գործողությունների մասշտաբները Հունաստանի տարածքում՝ օգտագործելով այդ երկրի ռազմաօդային ու ռազմածովային բազաները Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածության աճի ֆոնին՝ կապված ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման Անկարայի պլանների հետ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի Նորշեն գյուղի ավագ դասարանի աշակերտները:
Թուրքիայի Գեբզե քաղաքում շարունակվող աշխարհի մինչև 20 տարեկանների շախմատի առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ԱԱԾ-ական Գուրգեն Եղիազարյանն ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցության գաղտնալսումը, մեկ բառով ասած՝ համարում է խայտառակություն։ Եվ խայտառակություն է բոլոր մասերով՝ ե՛ւ բովանդակության, ե՛ւ այն մասով, որ ԱԱԾ տնօրենին կարողացել են գաղտնալսել եւ հրապարակել։
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը կամային խաղով խուսափեց պարտությունից:
ՀՀ կառավարությունը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ (պարենային) աղքատությունը հաղթահարելու նպատակով առաջարկում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում. հիվանդատերերից մեկը բռնություն է գործադրել նորածնային վերակենդանացման բաժանմունքի վարիչի նկատմամբ։
ՀՀ ազգային ժողովը երկրորդ և ամբողջական ընթերցմամբ ընդունեց «ՀՀ կառավարության և Տաջիկստանի կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների և գիտական կոչումների փոխճանաչելիության, համադրելիության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Աֆղանստանի Նանգարհար արեւելյան նահանգի վարչական կենտրոն Ջալալաբադի արվարձանում սեպտեմբերի 11-ի երեկոյան իրականացված պայթյունի զոհերի թիվը հասել է68-ի, վերքեր է ստացել 128 մարդ:
Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 11-ին գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը:
Արեւելյան տնտեսական համաժողովում կայացած բանակցություններից հետո Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինպինն այցելել են «Հեռավոր Արեւելքի փողոցները» ցուցահանդեսը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սեպտեմբերի 11-ին 90 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դերասանուհի Ֆենելլա Ֆիլդինգը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում անասնաբուծությունը բավական լուրջ անկում է ապրել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-հուլիս ամիսներին անասնաբուծության ոլորտում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.7 տոկոս անկում է գրանցվել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի արեւելյան ափին մոտեցող «Ֆլորենս» փոթորիկը կարող է ամենահզորը դառնալ վերջին տասնամյակներում:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սեպտեմբերի 14-15-ին Իրաքի տարածքից սպասվում է արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում, օդի ջերմաստիճանը այդ օրերին բոլոր մարզերում կբարձրանա 4-5 աստիճանով, Արարատում, Արմավիրում, Սյունիքի Հովիտներում և Երևանում հասնելով +36 աստիճանի»։
Սեպտեմբերի 11-ին` ժամը 21:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի 1-ին ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիան շարունակում է լրացուցիչ զինտեխնիկա ուղարկել Սիրիայի հետ սահմանամերձ գոտիներ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ցամաքային ճանապարհով Վրաստանից Հայաստան ցորենի ներկրման արգելքի հետ կապված խնդիրն այդպես էլ վերջնական լուծում չի ստացել։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր իշխանական թերթերից մեկը ինձ մեղադրել է կոռուպցիսյի մեջ։ Իհարկե, հաշվի առնելով իմ ակտիվ քննադատական գործունեությունը, իմ դեմ հակաարշավը սպասելի էր։